Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

«ԱՐԱԳԱԾ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

«ԱՐԱԳԱԾ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի «Արագած» պարային համույթը վերջերս Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաքից վերադարձավ առաջի մրցանակով: Գյուղացիները վաղուց այդքան հպարտանալու առիթ չէին ունեցել, քանի որ այն գյուղի միակ պարային համույթի առաջին միջազգային մրցույթն էր, որը պսակվեց հաջողությամբ:

8 երկրներից Վրաստան ժամանած մոտ 60 պարային խմբերից, որտեղ 18-ը Վրաստան էին մեկնել Հայաստանից, «Արագած» պարային համույթը, բեմադրող, պարուսույց Հովհաննես Ջուլհակյանի «Քոչարի» բեմադրությամբ, արժանացավ մրցույթի ժյուրիի հավանությանն ու զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Խմբի սաները «Իրավունքին» փոխանցելով իրենց հույզերը նշեցին. «Անասելի հրաշք զգացում է արդարացնել անգամ չսպասված հույսերը: Երբ ապացուցում ենք, որ կարող ենք: Այո՛, հաղթեցի՛նք, ցույց տալով բոլորին, որ ամենեւին կարեւոր չէ, թե որքան ժամանակ է ինչ գոյություն ունի համույթը, թե որքան ժամանակում է բեմադրվել պարը, կարեւորն այն էր, որ մենք ցույց տվեցինք որակ, մեր Քոչարին ներկայացնելով փոքրիկ խմբով, բայց լիարժեք կատարումով: Հաղթեցի՛նք, գերազանցելով ավելի քան 60 խմբերի: Առաջին մրցույթը եւ առաջին հաղթանակը: Գիտենք` քչերն էին հավատում մեր հաղթանակին, եւ անգամ ինքներս վերջին պահին թերահավատորեն մոտեցանք այդ հարցին: Բայց, երբ մեզ պատեց հաղթական ոգին` հասկացանք, որ դա հենց անսպասելի է լինում: Հասկացանք, որ պետք չէ երբեք հույսը կորցնել, վատը մտածել, թերագնահատել ինքներս մեզ…»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ