Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ, ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ

Արխիվ 12-16

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ, ԱՊԱՔԻՆՎՈՒՄ  ԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ

 

Ադրբեջանի գերությունից վերադարձած Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանն  մեկ  շաբաթից ավելի է՝ գտնվում է  մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այդ մասին «Իրավունքին» հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան:

Քանի որ  որդու մաշկային փսորիազը չի անցնում,  Արսենը պառկել է հիվանդանոց՝ լիարժեք բուժում ստանալու համար:  «Ընդհանուր առմամբ ասում են՝ լավ է, բայց փսորիազը չի անցնում»,- ասաց Արսենի մայրը:

Ինչ վերաբերում է բանկից վերցրած վարկը փակելուն,  Սվետլանա Խոջոյանի խոսքով՝  մի մասը փակել են, մի մասն էլ դեռ պետք  է փակեն: Աստիճանաբար փակում ենք: «Բայց էս պահին մեզ հետաքրքրում է Արսենի առողջական վիճակը»,- եզրափակեց  Սվետլանա Խոջոյանը:

Կապ հաստատեցինք նաև  Արսեն Խոջոյանի հետ: Վերջինիս խոսքով՝  մինչև շաբաթվա վերջ դեռ բժշկական կենտրոնում է  մնալու: «Ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում, աստիճանաբար ապաքինվում եմ»,-ասաց  Արսենը:

Խոսելով բանկից վերցրած վարկը մարելու մասին,  մեր զրուցակիցն ասաց, որ դեռ 350.000  դրամ դեռ պետք է  բանկին վճարի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ