Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԱՐՑԱԽԸ ԹԵԿՈՒԶ ՀՀ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԸՆԴԳՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՐՑԱԽԸ  ԹԵԿՈՒԶ ՀՀ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ  Է ԸՆԴԳՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց  իր անկախությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը այսօր  խոսելով Արցախի անկախության   մասին, պատմական էքսկուրսով հիշեցրեց՝ ինչ պայմաններում ու ինչ գնով Արցախը   դարձավ անկախ:

Պատմության ֆակուլտետի դեկանն անդրադարձավ նաև սահմանային վերջին դեպքերին,  որոնց ապացուցեցին՝ հայկական բանակը պատրաստված է և ի զորու է արժանի հակահարվածներ հասցնել  հակառակորդին: «Վերջերս մշակութային մի քանի գործիչների հետ եղել ենք դիրքերում, ոգեւորել սահմանապահ զինվորներին,  որոնց մեջ կային  պատմության ֆակուլտետի ուսանողներ»,- մանրամասնեց  պրն Մինասյանը:

Օրեր առաջ Կալիֆոռնայի սենատը միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի  անկախությունը: Ընդունված բանաձևով նահանգի Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: Բանաձևը հեղինակել է Սենատի անդամ Մայք Գատոն: Սենատի այս քայլը  Է. Մինասյանը առաջընթաց է համարում՝ հիշեցնելով, որ միջազգային  հարթակում  Արցախի ճանաչման  ուղղությամբ քայլեր արվում են:

Արցախի հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ պետք է  ըստ արժանվույն արժեւորել սեպտեմբերի երկուսի որոշումը, որը  մի  նոր քայլ էր  աշխարհաքաղաքական նոր իրավիճակում: «Ներկայումս Արցախը  թեկուզ ՀՀ-ի օգնությամբ պետք  է ընդգրկվի միջազգային տարբեր ծրագրերում»,- ասաց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով Հայաստանը Արցախի խնդրին առնչվող բոլոր փաստարկները որպես խաղաքարտ օգտագործել ընդդեմ Ադրբեջանի.«Եթե Ադրբեջանն ունենար Հայաստանի փաստարկների  տասը տոկոսը, մենք   բոլոր ատյաններում զրկված կլինեինք ձայնի իրավունքից»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ