Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ.«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆ»

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ.«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆ»

 

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի`Ստեփանծմինդա-Լարսի փլուզումը հանգեցրեց նրան, որ հայկական բեռնաշրջանառությունը մի փոքր նվազեց, ստեղծվեցին անհարմարություններ բեռնափոխադրողների համար, սակայն դրական է, որ վրացական կողմը խնդիրը լուծեց եւ վերկանգեց հաղորդակցությունը: Նրա կարծիքով` ճիշտ կլինի, եթե հայկական, ռուսական եւ վրացական կողմերը կարողանան ձեռք բերել պայմանավորվածություն` այս ճանապարահատվածին կառուցել նախկինում նախատեսված թունելը, որպեսզի փոխադրումները լինեն մշտական եւ անխափան: «Բացի այս, մենք միշտ երկրորդ ճանապարհը պետք է աչքի առաջ ունենանք` Իրանով դեպի Ռուսաստան դուրս գալու համար, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը դարձել է արդիական: Սա լրացուցիչ հնարավորություն կտա Իրանով դուրս գալ դեպի կենտրոնական Ռուսաստան: Սա իհարկե հեռանկարային խնդիր է, սակայն կարեւոր հարց է: Վերջերս Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նորընտիր նախագահը ասաց, որ իրենք դեմ չեն լինի, եթե աբխազական երկաթգիծը բացվի»,-նշեց ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ ընդգծեց,որ Վրաստանը եւ Հայաստանը այս հարցի շուրջ պետք է բանակցեն: Ըստ նրա, երկաթգծային փոխադրումները տարեցտարի Հայաստանի համար առաջացնում են դժվարություններ, որովհետեւ բեռնափոխադրումները թանկ են, իսկ շատ ապրանքատերեր ցանկանում են իրենց ապրանքը շուտ տեղ հասցնել եւ օգտվում են մեքենաների փոխադրումներից:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ