Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԲՌՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԿՐՊԱԿԱՏԵՐԵՐԻՆ, ՈՐՈՆՔ «ԱԴԱՄՍԻՑ» ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ .«ՌԵՔՈ ՌԵՔՈՐԴՍՆ ՈՒ «ԱԴԱՄՍԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻ

Արխիվ 12-16

ԲՌՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԿՐՊԱԿԱՏԵՐԵՐԻՆ, ՈՐՈՆՔ «ԱԴԱՄՍԻՑ» ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ .«ՌԵՔՈ

ՌԵՔՈՐԴՍՆ ՈՒ «ԱԴԱՄՍԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ


Օրեր առաջ մի քանի տեսա և ձայնասկավառակներ  վաճառող կրպակատերեր իրենց փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ  հրապարակավ բարձրաձայնել էին «Ադամս» ընկերության կողմից կատարվող ապօրինությունների մասին: Նրանք պնդում են, որ ամեն կերպ այդ ընկերությունն փորձում է շուկայում  մենաշնորհային դիրք զբաղեցնել:

Կրպակատերերը գրավոր բողոք են ներկայացրել  դատախազություն՝ պահանջելով պարզել՝ Արաբկիրի և Մալաթիայի բաժինների աշխատակիցների կողմից «Ադամս» ընկերության  աշխատակցի ցուցումով կրպակներից քանի սկավառակներ են վերցրել, որոնք չեն պատկանում «Ադամս» ընկերությանը:

«Իրավունքի» հետ զրույցում «Ադամս» ընկերության տնօրեն Արշավիր Առաքելյանը, ով կրպակատերերի շրջանում հայտնի է Նվեր անունով (ինչպես ինքն է ասում՝ծնողներն ու հարազատներն իրեն նաև Նվեր են ասել և ավելի շատ այդ անունով են իրեն  ճանաչում) ասաց, որ  կրպակատերերի մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում. «Մեր ընկերությունը պայքարում է իր հեղինակային իրավունքների, ոչ թե մենաշնորհային դիրք հաստատելու համար: Մի քանի անգամ կրպակատերերի զգուշացրել եմ, որ մի վաճառեք այն արտադրանքը, որը բացառիկ հեղինակային իրավունքով  պատկանում է մեզ: Մեր ընկերությունը  պայմանագիր  է կնքել « Paramount Pictures», «Warner Bros», «Soni Pictures», ինչպես նաև «Կարեն» ստուդիոյի հետ, որի հայկական արտադրանքի վաճառքի բացառիկ իրավունքը թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում պատկանում է մեզ: Ավելին ասեմ՝ այդ ստուդիայի արտադրանքը ստվարաթղթով է փաթաթված, ավելի թանկ է՝արժե 1000 դրամ, իսկ կրպակատերերի ապրանքը՝ 700-1000 դրամ»:

Մեղավոր է « Ռեքո Ռեքորդսը»

Ինչ վերաբերում է Առնոլդ Շվարցենեգերի հետ կնքած  պայմանագրին,   «Ադամս» ընկերության տնօրենի խոսքով՝ ոչ թե Շվարցենեգերի, այլ  նրա ֆիլմերն արտադրող   կինոընկերության հետ է պայմանագիր կնքել: «Կոնկրետ «Տերմինատոր» ֆիլմերի վաճառքը մեզ է պատկանում»,- մանրամասնեց պրն Առաքելյանը:

Ընկերության տնօրենը վստահ է՝այս ողջ աղմուկի ետևում կանգնած է «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը՝ ի դեմս  ընկերության տնօրենԴավիթ Խանոյանի. «Այդ կրպակատերերը ցանկանում են կեղծ արտադրանք վաճառել, որի իրավունքը չունեն: Իրենք դրոշմապիտակի փաստն են մեջտեղ բերում, բայց դրանք փակցվել են «պիրատ» դիսկերի վրա: Մենք առգրավվել ենք այն ձայնասկավառակները, որոնք ակնհայտ ցույց են տալիս՝ խախտվել են մեր հեղինակային իրավունքները»:

Ո՞վ է  կանգնած «Ադամս» ընկերության ետևում, որի շնորհիվ այս կազմակերպությունը փորձում է  ձայնա ու տեսակավառակների ոլորտում   ավելի կայուն դիրք ունենալ: «Եթե ժամանակ ունենաք, եկեք տեսեք՝ես ինչ պայմաններում եմ ապրում, Դավիթ Խանոյանը՝ ինչ պայմաններում: Ում ապրանքը որ առգրավվել ենք, դա կրպակատեր Աշոտ Մարտիրոսյանը չի արտադրում, այդ ապրանքները գնվել են «Ռեքո Ռեքորդսից»»,- պատասխանեց «Ադամս» ընկերության տնօրենը՝այսպիսով հերքելով այն խոսակցությունները, թե իր ետևում ինչ-որ  պաշտոնյաներ են կանգնած:

Արշավիր Առաքելյանը  մտավախություն չունի, որ դատախազությանն ուղղված կրպակատերերի  բողոքը այնպիսի ընթացք կստանա, որից կտուժի ինքը. ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

«Ռեքո Ռեքորդս» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը, մեզ հետ զրույցում  լսելով իր և իր ընկերության հասցեին հնչեցրած մեղադրանքները, ծիծաղեց, ապա  ասաց, որ «կրպակատերերին իր համար չեն բռնում, այլ «Ադամսի»»: «Ես այդ պատմության հետ ոչ մի կապ չունեմ»,- վստահեցնում է  ընկերության հիմնադիրը:

Դավիթ Խանոյանն էլ  իր հերթին պնդում է, որ  «Ադամս» ընկերությունը փորձում  է դաշտում մենաշնորհային դիրք զբաղեցնել. «Գնում-բռնում են այն կրպակատերերին, որոնք «Ադամսից» չեն օգտվում: Որքանով ես գիտեմ, ոստիկանների հետ «Ադամսի տնօրենը գնում է  ձայնա և տեսասկավառակներ վաճառողների մոտ և ասում ՝ պետք է գաք ինձնից գնեք ձայնասկավառակները 300% ավելի բարձր գնով»:

Ըստ «Ռեքո Ռեքորդս» ընկերության տնօրենի՝  ձայնա ու տեսասկավառակների շուկայում  այս խնդիրները միշտ եղել են, բայց ոստիկանական մեթոդներով հարցը չի լուծվի, կյանքը դա է ցույց տվել.« Պետք է  դատական կարգով այդ խնդիրները լուծել: «Իմ արտադրանքն էլ կեղծում են ու վաճառում շուկայում: Ու դա դժվար է ապացուցել»:

Որպես լուծում Դավիթ Խանոյանն առաջարկում է հետեւյալը. «Դրոշմապիտակներն արժեն 7,5 դրամ, բայց կարելի է դրանք վաճառել ավելի թանկ գնով, միանգամից փոխանցումներն արվեն հեղինակներին. պիրատության հարցն էլ կլուծվի, հեղինակների իրավունքների պաշտպանության խնդիրը եւս»:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ