Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՀՅԴ-ԻՆ ՙՄԱՐՍՈՒՄ՚ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Արխիվ 12-16

ՀՅԴ-ԻՆ ՙՄԱՐՍՈՒՄ՚ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Արդեն հնչել է իշխանության ներկայացուցիչների, արտախորհրդարանական մի քանի ուժերի, ինչպես ՙՔառյակի՚ մաս կազմող ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, որն օրեր առաջ հրապարակվել է iravunk.com կայքում: Հետաքրքրիր է` ինչպես է արձագանքում քոչարյանամետ ՀՅԴ-ը նախկին նախագահի հարցազրույցին: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ?ասելով, որ ինքը զբաղված է: Իսկ երբ ասացինք, որ խոսքը վերաբերում է նախկին նախագահի հարցազրույցին եւ ընդհանուր առմամբ ցանկանում ենք տեղեկանալ` դաշնակցությունը համամի±տ է Ռ. Քոչարյանի հնչեցրած տեսակետներին, պատգամավորը նախ ասաց, որ այդ թեմայով չի խոսում, իսկ հետո խուսափողական պատասխան տվեց. ՙԵրկու օրից զանգենք, խոսենք՚:
Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ ՀՅԴ պատգամավորը քաղաքական հարցերին պատասխանելու համար ժամանակ է խնդրում: Հավանաբար,այս պարագայում դաշնակցությանը երկու օր է անհրաժեշտ վերլուծելու եւ ՙմարսելու՚` ի վերջո ի±նչ է ցանկանում իրենց ՙհարազատ՚ նախագահը, ինչ մեսիջներ է սրանով ուղարկում եւ ինչի համար որոշեց ՙալեկոծել՚ իրեն չսպասող հասարակության եւ քաղաքական մի շարք շրջանակների հոգիները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ