Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԶՈՀԻ ԵՎ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԿՆՈՋ ՄԻՋԵՎ ՙՍԵՐՏ ՄՏԵՐԻՄ ԿԱՊԸ ԵՂԵԼ Է ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ՚

Արխիվ 12-16

ԶՈՀԻ ԵՎ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԿՆՈՋ ՄԻՋԵՎ
ՙՍԵՐՏ ՄՏԵՐԻՄ ԿԱՊԸ ԵՂԵԼ Է ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ՚


Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբորըª Հարություն Գրիգորյանին հուլիսի 24-ին դաժան ծեծի ենթարկելու, ապա սպանելու  գործով, հիշեցնենք, դեպքից չորս օր անց ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 36-ամյա Արման Կատունյանը: Ըստ վերջինիս փաստաբանի` Արմանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ նա սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին: Թե որ փուլում է նախաքննությունը, եւ ինչ մանրամասներ են ի հայտ եկել, փորձեցինք հետաքրքրվել Գրիգորյանների ընտանիքի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից, ով բավական ուշագրավ տեղեկություն հաղորդեց.
- Քանի որ այս պահին եւս շարունակվում է նախաքննությունը, կատարվում են մի շարք փորձաքննություններ, զերծ կմնամ որեւէ կարծիք հայտնելուց: Կարող եմ միայն մի բան հստակ ասել: Ի հեճուկս կասկածյալի պաշտպանի ասածների` նախաքննական մարմնի մոտ կան հստակ տվյալներ, որ Հարություն Գրիգորյանի եւ կասկածյալի կնոջ մինչեւ սերտ, մտերիմ հարաբերություններ եղել են տարիներ շարունակ: Այնպես որ, հակառակ կողմի հայտարարությունները, ըստ որի կասկածյալի կինը չի ցանկացել կապ ունենալ Հարություն Գրիգորյանի հետ, ճիշտ չեն. գործով կան հակառակի մասին վկայող փաստեր, որ նրանց միջեւ կապը եղել է տարիներ շարունակ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ