Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՅՔՈՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՅՔՈՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր պաշտոնյաները, ցավոք, հաճախ չիմանալով աջակցում են աղանդավորական կառույցներին՝մասնավորապես վերջերս  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել էր  ավետարանական ընկերակցության ղեկավարին ավետարանական ընկերակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների  օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:  Պաշտոնյաների նման շնորհավորանքները ըստ Ամարյանի, աղանդավորական կառույցներին  լավ հնարավորություն են տալիս  կրոնական կառույցներին հայտարարելու, որ պետությունն իրենց պաշտպանում է:

Աղանդավորական կառույցները Ամարյանի խոսքով նաև ակտիվ են համացանցում. շատերն ունեն իրենց կայքերը, որոնցով  տարածում են իրենց գաղափարները`մասնավորապես, մորմորններն իրենց կայքով միասեռականություն են քարոզում: «Աղանդներն այսօր պետություն են պետության մեջ: Ոչ ոք չի կարող նրանց վերահսկել:  Տպավորությունն այնպիսին է, որ կարծես թե ազգը պատրաստ է փողի համար ամեն ինչ վաճառելու»,- ասաց Ամարյանը:

«Իրավունքի» հարցին՝արդյոք մեր օրենսդրական դաշտը բավարար է աղանդների դեմ պայքարելու համար, Ամարյանը բացասական պատասխանեց. «Ոչ, պետք  է նաև աղանդագետներ, կրոնական ոստիկաններ պատրաստել»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ