Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ

Արխիվ 12-16

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ

 

Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց «Խաղաղության, միասնության եւ համերաշխության» երթը, որին աջակցում էր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Երթի նպատակն էր ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները` անկախ սեռից, տարիքից եւ քաղաքական հայացքներից միասնական են` տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Ինչպես նաեւ, երթը վրդովմունքի ձայն բարձրացրեց Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության եւ կոտորածի վերաբերյալ: Ինչ խոսք, ցավալի էր, որ երթը մեծաքանակ չէր, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որովհետեւ վերջերս նույն հանրությունն ականատես եղավ, թե ինչպես անհայտ գրանտներից սնվող ՀԿ-ներ խաղաղության երթի անվան տակ Ադրբեջանի հետ եղբայրության կոչեր էին անում Երեւանի կենտրոնում այն օրերին, երբ հայ զինվորը սահմանին կանգնած կենաց մահու պայքարի մեջ էր ադրբեջանական դիվերսանտների դեմ: Սակայն, այս անգամ իսկական քրիստոնեական խաղաղության երթ էր, որը դատապարտում էր ադրբեջանական դիվերսանտների գործողությունը, փաստում, որ բանակն ու եկեղեցին միասնական են, ինչպես միասնաբար քայլում էին հոգեւորականն ու զինվորը կողք կողքի:

Երթն ավարտվեց Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների եւ Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանված խաղաղ ժողովրդի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ