Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՈՍԿԵՎԱԶՑԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՈՍԿԵՎԱԶՑԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

 

Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր տեղափոխվելու ճանապարհին է՝ «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ  զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում էր  հայտնվել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով: Այս տարի օգոստոսի 26-ին Բաքվից  նրան  ազատ էին արձակել: Իսկ մի քանի անց պարզ դարձավ, որ Հակոբը Ժնեւում է՝ փախստականների ճամբարում:

Հարությունի խոսքով՝   Հակոբն իրեն լավ է զգում,  ամեն ինչ լավ է ընթանում, բայց իր անվտանգությունից ելնելով՝դեռ չի ասում՝ կոնկրետ իրեն որտեղ են տեղափոխելու:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, Հակոբը միշտ է ունեցել այդ ցանկությունը, բայց դեռ դրա մասին շուտ է խոսել:

Հակոբ Ինջիղուլյանի համագյուղացիները՝ ոսկեվազցիները ևս ուրախ են, որ Հակոբը վերջապես ազատության մեջ է, ավելին՝ ոսկեվազցիներից շատերն են սպասում Հակոբի  վերադարձին հայրենի գյուղ: Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այցելել է  Ինջիղուլյանի ընտանիքի անդամներին, խոսել  նրանց հետ: «Նրանք ուրախ են, որ իրենց որդին ազատության մեջ է ու  այլևս Ադրբեջանում չէ»,- եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ