Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ»

Արխիվ 12-16

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ  ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի բանդայի գործով դատավարությունը: Դատարանն այսօր անցել էր «Բանդայի գործով» իրեղեն ապացույցների հետազոտմանը, որոնք ներկայացվեցին կողմերի ճանաչմանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հերթով բացում էր պոլիէթիլենային պարկերի մեջ ամփոփված՝ փորձագետների կնիքներով կնքված պարկերը: Դրանց մեջ էր ամբաստանյալ Արթուր Մանուկյանի սպորտային պիջակը, Ազիզյանի տնից գողացված Sony տեսախցիկը, որը ճանաչեց նրա ներկայացուցիչը: Դատարանում ցուցադրվեց նաեւ տուժող Կարեն Բեզոյանի հագուստը: Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե, մասնավորապես «Սամսունգ» տեսակի 3 հեռախոսները, որոնք նույնպես զննվեցին, ի՞նչ կապ ունեն այս գործի հետ, իսկ դատախազ Սասուն Խաչատրյանն ասաց, որ դրանք ճանաչվել են իրեղեն ապացույց եւ հիմնավորեց, թե ինչու: Հետեւեց Հովիկ Արսենյանի ռեպլիկը. «Այն տպավորությունն է, որ դուք ներգրավված եք այս գործում որպես սրբագրիչ»: Իրեղեն ապացույցների մեջ զննության ենթարկվեցին կպչուն ժապավենները, որով կապկպել են «զոհերին», ինչպես նաեւ դիմակներն ու ձեռնոցները, որոնք կրել են ամբաստանյալները հանցագործության օրը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Արտուշ Հակոբյանին, թե ոստիկանություն բերման ենթարկելիս այդ դիմա՞կն է եղել նրանց վրա, Արտուշ Հակոբյանն ասաց. «Պիտի հագնես, որ զգաս, ոնց որ նասկի լինի», մինչդեռ ցուցադրվում էր բրդյա, սեւ գույնի, անցքերով դիմակներ: Ամբաստանյալ Սամվել Մանուկյանը հայտարարեց, որ երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են այդ դիմակները, դրանք եղել են գունավոր: «Խալխի շորը ինչո՞ւ է բերվել դատարան, դիմակը, որով հանցագործություն է իբր կատարվել՝ չի բերվել»: Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խնդրեց նախագահողին բոլոր դիմակները շարել սեղանի վրա եւ հանդես եկավ հայտարարությամբ` կասկածի տակ դնելով դիմակների պատկանելության, դիմակների վրա հայտնաբերված քրտինքի եւ փորձագիտական եզրակացությամբ ձեռք բերված տվյալները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ