Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՙՙՔԱՌՅԱԿԻ՚ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂՎԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂՎԵԼ ԵՆ


Մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը` ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նախ կես կատակ-կես լուրջ ասաց, որ Քոչարյանը պարտադրում է բոլորին շաբաթ օրն էլ աշխատեն, ապա հավելեց` նախկին նախագահը մարդկանց հիշողությունն է ցանկանում ստուգել` իր անելիքները ներկայացնելուց առաջ:
-Նա ցանկանում է իմանալ` արդյոք հանրությունը հիշում է հոկտեմբերի 27-ը, ապրիլի 13-ը, մարտի 1-ը, երկու-երեք տասնյակ քաղաքական գործիչների սպանությունը:
Երկրորդ նախագահի հարցազրույցում մատնանշված տնտեսական ցուցանիշների մեծ մասը, ըստ Մակեյանի, նկարած թվեր են.
- Քոչարյանը խոսում է մենաշնորհներից, բայց այդ ամենի հեղինակը ինքն է: Իր սարքած օլիգարխները ստեղծել են կուսակցություն, փողերով քվե են հավաքում, տնտեսությունից են խոսում, բայց տնտեսություն ասվածը քաղաքականությունից զատված չէ: Քոչարյանի ասածների տասը տոկոսն իրականությանը չի համապատասխանում:
- Պրն Մակեյան, Քոչարյանը հարցազրույցով հանդես եկավ սեպտեմբերի նախօրեին, երբ ՙՔառյակը՚ ակտիվորեն ինչ-որ գործողությունների է պատրաստվում` խոստանալով թեժ աշուն: Փաստորեն, ՙՔառյակի՚ ու Քոչարյանի գործողությունների համատեղում կարելի է արձանագրել:
- Ցանկության դեպքում կարելի է նման համատեղում արձանագրել, ցանկության դեպքում` նաեւ ոչ: Բայց որ ՙՔառյակի՚ շարժիչ ուժը ԲՀԿ-ն է` Քոչարյանի կերտած կուսակցությունը, ու ՀՅԴ-ը, դա բոլորին հայտնի է: ԲՀԿ-ն սպասարկում է Քոչարյանին, նա էլ աջակցում է ԲՀԿ-ին: Քոչարյանը վախենում է իշխանություն ու ազդեցության լծակներ կորցնելուց:
- Ինչն է այսօր խոչընդոտում նախկին նախագահին` վերադառնալ քաղաքական ակտիվ կյանք, ո±ւմ է սպասում Ռ.Քոչարյանը:
- Նման հարցազրույցներ տալով` նախկին նախագահն ուզում է ստուգել հասարակության արձագանքը: Եթե զգաց, որ հասարակությունը կարող է մարսել իր իշխանավարման տարիներին իմ թվարկածը… Իր հրամանով սպանվեց Պողոս Պողոսյանը: Այս բոլորը, եթե հասարակությունը մոռանա, ինքը կվերադառնա քաղաքական դաշտ:
- Թեեւ ՙՔառյակը՚ խոստացել է թեժ աշուն, բայց ակնհայտ են նրա ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները` հատկապես սահմանադրական բարեփոխումների շուրջ: Արդյոք դրանք կհանգեցնեն ՙՔառյակի՚ տրոհմանը:
- ՙՔառյակը՚ սարքել են իշխանությունները, որոնք երբ ցանկանան, կքանդեն այն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ