Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՙ28 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻՆ ՙՍԿԱԾ՚ ԷՐ 6 ՏԱՐԻ

Արխիվ 12-16

28 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻՆ ՙՍԿԱԾ՚ ԷՐ 6 ՏԱՐԻ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն բացահայտել է 28 միլիարդ ռուբլու հափշտակում: Հսկայական այդ գումարները չքվել էին Խնայբանկիª Մոսկվայի Կրասնայա Պրեսնյա շրջանի բաժանմունքից: Մեղադրանքը առաջադրվել է ֆինհաստատության ղեկավար Ալեքսանդր Դիդենկոյին, ով, ըստ իրավապահների, 2008-2009թթ. ստեղծել էր հանցավոր խումբ: Դիդենկոյի փաստաբանները մատնանշում են այն փաստը, որ գումարները հափշտակելու ժամանակ իրենց պաշտպանյալը չէր տնօրինում  բանկի գումարները...
Հետաքրքիր է, սակայն, լրիվ մեկ այլ փաստ: Ե°վ մեղադրողները, ե°ւ պաշտպանվողները հղումներ են կատարում ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներին, սակայն կողմերից ոչ մեկը չի հարցադրվում, թե ինչպես էր շուրջ մեկ միլիարդ դոլարը 6 տարով ՙբացակայել՚ պետության բարձրակարգ բանկերից մեկից:  


ԹԵ ՉԷ ՈՍՏԻԿԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ

Պետերբուրգի Կենտրոնական շրջանի իրավապահները սեպտեմբերի  2-ին գրանցել էին հերթական հաղթանակը` մարմնավաճառության դեմ պայքարում: Նրանք ահազանգ էին ստացել, որ Մայակովսկու փողոցի տներից մեկում գործում է պոռնկանոց: Ինչպես ասում ենª ՙՕպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր եւ պարզեց...՚
Առանձնապես պարզելու բան էլ չկար. ոստիկանություն բաժին բերված  2 ՙգիշերային թիթեռնիկները՚, առանց բացատրական աշխատանքների, խոստովանեցին, որ իրենց հացը վաստակում են մարմինները վաճառելով, առանց այլեւալության ստորագրեցին վարչական տուգանքի վերաբերյալ արձանագրությունը եւ մեկնեցին աշխատավայր, որը տեւական ժամանակ գովազդվում էր մարդաշատ վայրերում փակցված հայտարարություններով եւ... ասֆալտի վրա գրված տեղեկագրերով:
Այնպես որª ահազանգի անհրաժեշտություն չկար:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ