Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՙ60 ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԵՐԻՑ ՙԱՐԱԳԱԾ՚ ՀԱՄՈՒՅԹԸ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

60 ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԵՐԻՑ ՙԱՐԱԳԱԾ՚ ՀԱՄՈՒՅԹԸ
ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ


Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ՙԱրագած՚ պարային համույթը վերջերս Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաքից վերադարձավ առաջի մրցանակով: Գյուղացիները վաղուց այդքան հպարտանալու առիթ չէին ունեցել, քանի որ այն գյուղի միակ պարային համույթի առաջին միջազգային մրցույթն էր, որը պսակվեց հաջողությամբ:
8 երկրներից Վրաստան ժամանած մոտ 60 պարային խմբերից, որտեղ 18-ը Վրաստան էին մեկնել Հայաստանից, ՙԱրագած՚ պարային համույթը` բեմադրող, պարուսույց Հովհաննես Ջուլհակյանի ՙՔոչարի՚ բեմադրությամբ, արժանացավ մրցույթի ժյուրիի հավանությանն ու զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Խմբի սաները ՙԻրավունքին՚ փոխանցելով իրենց հույզերը` նշեցին. ՙԱնասելի հրաշք զգացում է արդարացնել անգամ չսպասված հույսերը: Երբ ապացուցում ենք, որ կարող ենք: Այո°, հաղթեցի°նք, ցույց տալով բոլորին, որ ամենեւին կարեւոր չէ, թե որքան ժամանակ է, ինչ գոյություն ունի համույթը, թե որքան ժամանակում է բեմադրվել պարը, կարեւորն այն էր, որ մենք ցույց տվեցինք որակ, մեր Քոչարին ներկայացնելով փոքրիկ խմբով, բայց լիարժեք կատարումով: Հաղթեցի°նք, գերազանցելով ավելի քան 60 խմբերի: Առաջին մրցույթը եւ առաջին հաղթանակը՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ