Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ. ՄՇԱԿՈՒՅԹԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Մեր ընթերցողները, հավանաբար, կհիշեն «Իրավունքի» երեկվա հրապարակումը, որն առնչվում էր   «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի  խնդրին: Պատմամշակութային այդ եզակի կառույցի համար մտահոգվողները  կարծում են, որ մշակույթի նախարարությունը այս կառույցը  պետք  է ընդգրկի հուշարձանների պահպանության ցանկում:  Իսկ թե ի՞նչ քայլեր է  իրականացնում այդ  առնչությամբ  սույն պատկան կառույցը, պարզ է դառնում նախարարությանն ուղարկված մեր գրավոր հարցումից: Մասնավորապես` Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ներկայում սեփականատիրոջ հետ ընթանում են քննարկումներ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքին պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու շուրջ (սեփականության իրավունքի խնդիրների առնչությամբ):

նախարարությունը ներկա պահին նպատակահարմար չի գտնում խնդրի լուծման վերաբերյալ ձեռնարկել հետագա քայլերը՝ մինչև վերը նշված քննարկման ավարտը»:

Հ.Գ.Դե ինչ, սպասենք քննարկումների ավատին ու արդյունքներին: Հուսանք՝ գոնե այս եզակի կառույցը  չի արժանանա Երիտասարդական պալատի, Սեւան հյուրանոցի և վերջին քսան տարում քանդված շինությունների ճակատագրին:

 

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ