Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՈՐԱԿԸ «ԽԻՍՏ» ՏԱՏԱՆՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ  ՍՆՆԴԻ  ԱՐԺԵՔԸ  ԵՎ ՈՐԱԿԸ  «ԽԻՍՏ» ՏԱՏԱՆՎՈՒՄ  Է


«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով`հնարավոր չէ հանգիստ լինել մանկապարտեզներին մատակարարվող սննդի հարցում, քանի որ այն թվերը , որոնք հայտնաբերվել են` Բ. Պիպոյանի բնորոշմամբ խայտառակություն է: Նա այսպիսի եզրակացության է եկել այն բանից հետ, երբ ուսումնասիրել է քաղաքապետարանի կողմից  մանկապարտեզներին սնունդ մատակարարող տարբեր ընկերությունների հետ կնքած 1000 էջանոց պայմնագրերը:

Հայաստանյան մանկապարտեզներում ուսումնասիրվել են ամենառիսկային համավող սննդամթերքները`կաթնամթերք, միս, ձու, ինչպես նաեւ հաց, շաքարավազ, բուսայուղ, մրգահյութ: Ըստ Բաբկեն Պիպոյանի`շատ ընկերություններ կամ էժան կամ էլ թանկ գներով են սննդամթերք մատակարարում մանկապարտեզներին: Օրինակ մրցույթում հաղթել է  բուլկի մատակարարող այնպիսի ընկերություն, որն իր արտադրանքը տվել է 118 դրամով, սա այն դեպքւմ, երբ բուլկին 50-80 դրամ է, նույնը նաեւ հացի դեպքում է: «Պետության փողերի հետ նման ձեւով խաղ անել պետք չէ, սա ատկատ է բոլորս էլ հասկանում ենք: Օրինակ մանկապարտեզներին  մրգահյութ մատակարարող ընկերություններից մեկը մրցույթում շահել է եւ իր արտադրանքը տալիս է 250 դրամով, իսկ մյուսը ընկերությոնը`550 դրամով: Եթե 250 դրամանոց հյութը խմելու համար պիտանի է,  ինչո՞ւ է շահել 550 դրամանոցը, իսկ եթե պիտանի չէ, ինչո՞ւ է մուտք գործել մանկապարտեզ: Քաղաքապետարանը երեւի չէր մտածում, որ այս 1000 էջանոց պայմանագիրը մեկ առ մեկ ուսումնասիրելու ենք»,-նշեց ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Իսկ ահա մսի դեպքոմ իրավիճակն այլ է, այստեղ ոչ թե թանկ, այլ էժան միս է մատակարարվում մանկապարտեզներին եւ այս դեպքում, եթե ոստիկանությունը պարզի, որ մանկապարտեզին տրվել է սատկած անասունի միս, ապա զարմանալ պետք չէ: «Ընկերությունը պարտավորվել է 1800 դրամով տավարի փափուկ միս տալ մանկապարտեզին, իսկ ահա կաթը մատակարարվում է 269 դրամով , սա այն դեպքում, երբ խոշոր արտադրողների կաթը 350 դրամից  բարձր է»,-փաստեց Բ. Պիպոյանը եւ ընդգծեց, եթե մեխանիզմներ չներդրվեն վիճակը շարունակելու է նույնը մնալ:

Այս եւ բոլոր բացթողոմներնի ու  վտանագների մասին  Բաբկեն Պիպոյանը կազմել է արձանագրություն եւ ուղարկել է ՀՀ կառավարությանը եւ սպասում, թե ինչ որոշում կնդունի կառավարությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ