Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

«ՍԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Արխիվ 12-16

«ՍԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

 

Բաքվում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ընդլայնված ձեւաչափով հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր հերթական ծառայությունն է մատուցել` եւս մեկ անգամ փաստելով, որ իր մեղսակիցն ու դաշնակիցն է: Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել արցախյան հակամարտությունը, ապա հավելել. «Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը` «Իրավունքի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց.

- Կարծում եմ, որ սա եւս մեկ հայտարարություն է, ինչը Թուրքիան միշտ էլ կատարել է: Միանշանակ այս հայտարարությունը չի նպաստում ո՛չ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Նախեւառաջ դրանք տարբեր գործընթացներ են, ու դրանք խառնելը ճիշտ չէ: Եվ երկրորդ` այսպիսով, Թուրքիան եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ  կողմնակալ է եւ բացեիբաց պաշտպանում է Ադրբեջանին, ինչը բնական է` իր հետեւանքներն է թողնում եւ պետք է թողնի նաեւ մեզ վրա: Հետեւաբար, որեւէ մեկը չպետք է պատրանքներով տառապի Թուրքայի հանդեպ, որ այդ պետությունը կարող է պահպանել չեզոքություն կամ կառուցողականություն:

- Պարոն Բաբայան, փաստորեն, այս հայտարարությամբ ստվերվում է նաեւ 5 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ենթադրում էին հարաբերությունների կարգավորում` առանց նախապայմանների: Ըստ Ձեզ, արդյոք այդ արձանագրությունների տակից ժամանակին մենք ինքներս չպետք է հետ կանչեինք մեր ստորագրությունը:

- Թող իրենք առաջինը հայտարարեն, սրանով իրենք ոչ թե հաղթող են դուրս գալիս, այլ հակառակը` սա Թուրքիայի դիվանագիտական պարտությունն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ