Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՙ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԱՀՃԻՑ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԱՀՃԻՑ»

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում: Եվ այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր` սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը մարդկանց հնարավորություն կտա  սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացված»:
Հարցին, թե ավելացե՞լ է սեքսոպաթոլոգին դիմողների թիվը, եւ ինչո՞ւ են խուսափում դիմել, բժիշկը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ մշակույթը դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ մշակույթի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է,  որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է»:
Վ. Շահրամանյանը փաստեց, որ սեքսոպաթոլոգին այսօր սկսել են դիմել երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը: «Լինում են նաեւ դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են` հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ սեռական խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ