Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՊՐԵՄԻԵՐԱ

Արխիվ 12-16

ՊՐԵՄԻԵՐԱ

Երկրորդ AM-ի ֆինանսավորմամբ նկարահանվում է ՙԾերունի ավազակապետերի վերադարձը՚ նոր թրիլերը: Գլխավոր դերում` Ռոբերտ Քոչարյան, էպիզոդներում` Լեւոն Տեր-Պետրոսյան:


ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ

ՀՅԴ-ին դրդեցին, թե բրդեցին դեպի իշխանություն:


% % %
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
(ՙՔԱՌՅԱԿԸ Ո°Չ ԿՈԱԼԻՑԻԱ Է,
Ո°Չ ԴԱՇԻՆՔ Է, Ո°Չ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ՚ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ)


Ըստ Արծվիկ Մինասյանի` քառյակը ընդդիմադիրների քավարան է, նաեւ տրամպլին է` կրկին կոալիցիա վերադառնալու աղերսով:
% % %
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ`
ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


Չէ, դուք գնացեք առաջին նախագահի մոտ ու հարցրեք, թե ինչ քաղցր բան է նախագահի աթոռը:


ԻՆՉՊԵՍ ԱՈՒՄ ԷՐ
ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԸ` ԹՌԱՆՔ
(ՀՅԴ-Ն ՀԱԿՎԱԾ ՉԷ ՔԱՌՅԱԿԸ
ՓԼՈՒԶԵԼՈՒ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Աղվան Վարդանյանի` ՀՅԴ-ն քառյակը չի քանդի, այլ անգլիական ձեւով կհեռանա:


% % %
ՀԱՄԱՐՅԱ ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻ
(ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ` ՄԵՆՔ ԴԵՌ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Կամ` ես Նաիրա Զոհրաբյանին կտանեմ կամավոր կուտակային կենսաթոշակի, կամ` նա ինձ Սահմանադրական դատարան:


% % %
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ`
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԲՈՂՈՔԻ ՙԹՈՒԽՄԱՆՈՒԿ՚ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՙՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ՚ ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)


Ոսկի ա, է¯, ոսկի...


% % %
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԵՐԳԸ
(292 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԾԻՐԱՆ ԵՎ ԴԵՂՁ ԱՃԵՑՆԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ծիրանի ծառ բար մի տա,
Դարդերս իրար մի տա:


% % %
БЕРЕГИТЕ ЖЕНЩИН
(ՆԱԽԱԳԱՀԻ` 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՕԳՏԻՆ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)


Ըստ քաղվերլուծաբանների` հետեւելով քաղաքական դաշտի կին ներկայացուցիչներին հասկանում ես, որ ՀՀ  նախագահը բավականին լավատես է:

(ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԴՈՇ ՏԱԼՈՒ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:


ՄԵՂԱ-ՄԵՂԱ

Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:


% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը  կտրում ա:


% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ

Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:


1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:


% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:


% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:


% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ

ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ