Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ԱՍԱԾՆԵՐԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ. ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆ

Արխիվ 12-16

ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ԱՍԱԾՆԵՐԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ. ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆ

 

Օրեր առաջ «Իրավունքն» գրել էր, որ Շարա Տալյանի թոռնուհու՝ Ռուզաննա Բաբաջանյանից խլված բնակարանի առնչությամբ  հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը: Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը՝շիզոֆրենիայով տառապող Ռուզաննա Բաբաջանյանին, այլ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:

Ներկայում կինն ապրում  է մուրացիկի ու անօգնականի կարգավիճակում, երբեմն ապաստանում է «Հանս Քրիստան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում:

«Իրավունքը» Տալյանների տոհմից սերող Տեր Կյուրեղ քահանա Տալյանից  պարզեց՝  Ռուզաննա Բաբաջյանից նա որևէ տեղեկություն ունի՞ և Տալյաններն ընդհանրապես սույն գործի առնչությամբ  ինչ-որ կերպ աջակցում են  հիվանդ կնոջը, թե՞ ոչ: «Մի քանի ամիս առաջ՝մի երկու անգամ, եկել է ինձ մոտ, տեսել եմ իրեն,բայց թե իր պատմածները որքանով են  հավաստի, չգիտեմ. հոգեկան նման վիճակում գտնվող մեկի ասածները հալած յուղի պես չեմ կարող ընդունել»,- ասաց Տեր Կյուրեղը:

Ռուզաննա Բաբաջանյանը քահանայից խնդրել է  իրեն բնակարան ու 10.000 դոլար տալ. «Էդ կինն էն վիճակում չէ, որ ինչ-որ բան ասես նրան, նա միայն մի բան գիտի՝ փող, փող, բնակարան»:

Քահանան ուշագրավ մի հայտարարություն արեց.Ռուզաննա Բաբաջանյանն ունեցել է մի քանի բնակարան և վաճառել:

Ինչ վերաբերում է խլված բնակարանի առնչությամբ հարուցված դատական գործին, Տեր Կյուղերը  դժվարացավ ասել՝ արդյոք դատական գործընթացը կավարտվի հօգուտ Ռ. Բաբաջանյանի, թե ոչ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ