Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ

Արխիվ 12-16

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ

 

«Կանդենցա»  անսամբլը սեպտեմբերի 13-ին  ժամը 19:00-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ազատամարտիկների համար հանդես կգա բարեգործական համերգով: Մտահղացման հեղինակները  երիտասարդներ Վաղինակ Շուշանյանը և Ժաննա Մախյանն են:

«Կադենցա» մենակատարների անսամբլի հիմնադիր ՀՊՖՆ դիրիժոր Վարդան Հակոբյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Ժաննա Մախյանն տեսել է՝ինչ դժվար  ու ծանր պայմաններում են ապրում ազատամարտիկները և որոշել նրանց աջակցել: «Մեզ միացավ նաեւ «Խազեր» երգչախումբը: Համերգը պետք է լիներ  հուլիս ամսին, բայց այնպես եղավ, որ համերգը  կազմակերպվեց սեպտեմբերին»,-  մանրամասնեց անսամբլի ղեկավարը:

Համերգին կհնչեն հիմնականում հայկական երգեր՝ հիմնականում կոմիտասյան կատարումներ եւ հայկական ռոմանսներ:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ «Կանդենցա»  անսամբլը բարեգործական համերգներով  է տալիս:

Վաղինակ Շուշանյանն էլ ասաց, որ բաեգործական համերգի ողջ հասույթն կտրամադրվի վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: «Առաջին այցը ազատամարտիկի ընտանիքին եղավ ձեր հոդվածից հետո՝ այցելություն Վագիֆ Ավետիսյանի ընտանիքին: Արվեց հանգանակություն, գնվեց սառնարան: Հոգեբույժի   հետ  էլ ենք արդեն պայմանավորվել, ով պետք է  ազատամարտիկի հիվանդ աղջկա բուժումները սկսի»,-ասաց  երիտասարդը:

Եթե  բոլոր տոմսերը վաճառվեն և ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի,Վաղինակը հավաստիացրեց՝ ավելի շատ ազատամարտիկների կօգնեն, իսկ եթե ոչ, ապա կաջակցեն  վիրավոր ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանին:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ