Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԵԾ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԵԾ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ


Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 12-ից իր նոր համերգաշրջանը կմեկնարկի «Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնով», որի ընթացքում  կկայանա 9 համերգ: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի ամենահայտնի ու մեծ համբավ ունեցող օտարազգի եւ հայ երաժիշտներ:

Չնայած, նվագախումբը գրեթե նոր է  վերադարձել հյուրախաղերից, սակայն հոկտեմբերի 4-11-ը կրկին կմեկնեն, այս անգամ` Ավստրիա եւ Գերմանիա:

Ի դեպ, օգոստոսի 26-ից-30-ը ՀՊՖՆ հյուրախաղերով հանդես եկավ Իտալիայում: Կայացած  4 համերգները մեծ հաջողությամբ ընթացել են Ռիմինիում, Չիտտա դե Կաստելլոյում, Մերանոյում եւ Ռավելլոյում`այնպիսի բարձրակարգ սրահներում, ինչպիսիք են Ռիմինիի Էքսպո D5 սրահը, Չիտտա դե Կաստելլոյի Սան Դոմենիկա եկեղեցին, Մերանոյին Կուրսաալ սրահը եւ Ռավելլո քաղաքում գտնվող Բելվեդերե դի Վիլլա Ռուֆոլոյի բացօթյա բեմահարթակը՝ դեպի ծովը բացվող հիասքանչ տեսարանով:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ