Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

«ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԵՆ ԻՆՉ-ՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ Ի ՇԱՀ ԵՐԿՐԻ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԴԱ ԷԼ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԵՆ ԻՆՉ-ՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ Ի ՇԱՀ ԵՐԿՐԻ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԴԱ ԷԼ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ»

 

Թեժ ներքաղաքական աշունը շարունակում է իրեն սպասեցնել տալ, իսկ ոչ իշխանական քառյակի համագործակցությունը տարակարծությունների պատճառով կամաց-կամաց կազմալուծվում է: Իսկ թե այս իրավիճակում ինչպիսին կլինի ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կեցվածքը եւ թե աշնանն ինչպիսի՞ քաղաքական համագործակցություններով աչքի կընկնեն, «Իրավունքը» պարզեց  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին ՀԱԿ դաշինքի անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ.

-Եթե, օրինակ, լինեն քաղաքական ուժեր, որոնք կհայտարարեն, թե այսօրվա սահմանադրական բարեփոխումները կյանքի չպիտի կոչվեն, ես իրենց հետ կհամագործակցեմ, որովհետեւ գտնում եմ, որ դա ժամանակավրեպ է: Այդ բարեփոխումների նպատակը ոչ թե սահմանադրությունը բարելավելն է, այլ խաբեությունը: Այդ իմաստով կհամագործացկեմ, եթե լինեն ուժեր, որոց ժողովուրդը կվստահի, որովհետեւ ես պարտավոր եմ ցանկացած դեպքում լինել ժողովրդի հետ: Նույնիսկ եթե այսօր իշխանությունները փորձեն ինչ-որ փոփոխություններ անել ի շահ երկրի, ես պատրաստ եմ դա էլ ողջունելու, որովհետեւ գլխավորը երկիրն է եւ ժողովուրդը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ