Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԱԽԹԱԼԱՆ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ. 6-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱԽԹԱԼԱՆ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ.

6-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Ամեն տարի սեպտեմբերի  առաջին շաբաթ օրն  Ախթալայում մարդիկ հնարավորություն ունեն վայելելու ամենահամեղ խորովածը:Խորովածը միայն կերակրատեսակ չէ, դա ջերմամշակման հատուկ եղանակ է:Հայկական Բարձրավանդակի բնակիչները դարեր շարունակ օջախում կրակ էին անում և դրա վրա խորովում ոչխարի ու տավարի միսը: Սկզբում միսը շարում էին փայտե ճիպոտում: Հետագայում փայտե ճիպոտը փոխարինեցին  մետաղե ձողով` շամփուրով: Հաճախ կենդանու ամբողջ մսոտիքը գցում էին շիկացած քարերի արանքում և ծածկում նույնպիսի քարերով: Սա խորովածի պատրաստման ամենահին ձևն է: Հիմա այն ավելի կատարելագործվել ու հեշտացել է և հենց այս կերակրատեսակին է նվիրված արդեն 6-րդ տարին անցկացվող Խորովածի համահայկական փառատոնը: Այն կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և The Beautified Project ռոք խմբի նախաձեռնությամբ: Փառատոնը տարեցտարի ձեռք է բերում նոր գործընկերներ ու աջակիցներ:Այս տարի, օրինակ, այս նախաձեռնությանն էր միացել նաև Պաշտպանության Նախարարությունը, որը հանդես էր եկել ոչ միայն սեփական մասնակցությամբ, այլև նոր անակնկալներով. Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ՊՆ նվագախմբի ելույթն ու զինվոր-խոհարարների պատրաստած շիլան:Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Էկոնոմիկայի նախարարությունն ու Լոռու մարզպետարանը:

Փառատոնն անցկացվում է Ախթալայի Սրբ. Մարիամ Աստվածածին վանքի հարակից տարածքում. «Խորովածի փառատոնն իրականում եկեղեցական տոն չէ. Դա ազգային, ժողովրդական տոն է: Արդեն 6-րդ տարին է Հայաստանում անցկացվում է խորովածի փառատոն-մրցույթ, որի առաքելությունն է վեր բարձրացնել հայ խոհարարական ավանդույթները, հայոց ազգային, ժողովրդական խոհանոցային սովորույթները և դրանով պանծացնել հայկականության գործոնն ի լուր աշխարհի, որովհետև այստեղ մրցույթի հայտ են ներկայացրել նաև այլազգի խոհարարներ, իսկ եկեղեցին ժողովրդի մեջ և ժողովրդի կողքին լինելով մշտապես աջակցել է բոլոր ժողովրդական այն նախաձեռնություններին, որոնք կերտել են վեհանձն ազգային նկարագիր»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց վանքի քահանան:

Իսկ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի խոսքով փառատոնն  ապացուցեց իր լինելիությունն ու հետաքրքրությունը մարդկանց շրջանում.«Այն թվով 6-րդն է արդեն, որով փառատոնն ապացուցեց իր լինելիությունը:Մենք բոլորս ականատես ենք լինում, որ և՛ այցելուների, և՛ մասնակիցների թիվը գնալով աճում է»:

Փառատոնի նպատակների և դրական կողմերի մասին բազմիցս խոսվել է և դրանց շարքում անփոփոխ է մնում մի առավելություն, որի մասին խոսեց նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը.«Այս գաղափարը մի քանի նպատակ է հետապնդում. Դա առաջին հերթին տնտեսական և հետո նար խոհարարության զարգացումն է:Սակայան կարծում եմ, որ այս ամենի հիմքում ամենակարևորը որ դա մեր ժողովրդին տոնի զգացողություն պարգևելն է»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց ժողովրդի միասնականությունն ու  նրանց բարձր տրամադրության առկայությունը փառատոնին.«Միջոցառման գերագույն նպատակն է, որ մեր հասարակության բոլոր շերտերը այստեղ լինեն և բոլոր շերտերը միասին, հավասարը հավասարի նման ուրախանան, ժպտան և ինչու չէ կիսեն ապագայի հետ կապված իրենց ծրագրերը:Այս ամենի մեջ ես կարևորում եմ մարդկանց միասնականությունն ու ժպիտները, որոնք այս պահին տեսնում եմ բոլորի դեմքերին»:

Մասնակիցները, բացի ի սկզբանե սահմանված մրցանակներից ստացան նաև հատուկ մրցանակ: Իսկ փառատոնի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան վայելելու զինվորների կողմից պատրաստված շիլան:Նրանք պարեցին, ուրախացան և չզլացան ծափահարել հաղթողներին:Իսկ հաղթողներ ու պարտվողներ, իրականում, չկային:Սա մի մեծ տոնախմբություն է, որն ամեն տարի իրար գլուխ է հավաքում ամբողջ հայության մի մասին և ստիպում ուրախանալ ու ժպտալ անկախ ամեն ինչից և ամեն տեսակ խնդրի առկայությունից:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ