Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ՇՓՎԵԼՈՒՑ

 

Այսօր ԱԺ-ում քննարկման էր ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախապես այն պետք է ներկայացներ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց իր առաջին տեղակալ Պապյանը: Դա զարմանալի էր, քանի որ հարցը խիստ կարեւոր էր եւ կառավարությունը խնդրել էր Աժ-ին այն քննարկել 24 ժամվա արտակարգ ռեԺիմով: Իհարկե ծագեցին բազում հարցեր, թե ինչն էր այդպիսի շտապողականության պատճառը, ինչու ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել, եւ վերջապես ինչ օգուտ կտա այս օրենքի փոփոխությունից բնակչությանը եւ ինչ վնաս՝ բիզնեսին: Այս հարցերի պատասխանը փոխնախարարը հստակ տալ չէր կարողանում: Հավանաբար չէր կարող նաեւ համոզիչ պատասխաններ ունենալ ինքը՝ նախարարը եւ հենց դա է պատճառը, որ որոշել էր խուսափել ԱԺ պատգամավորների հետ շփվելուց: Օրենքի փոփոխության այս նախագծի պատճառների եւ նպատակների մասին որեւէ բան հնարավոր չէ հասկանալ նաեւ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորումից: Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն նշվում է, ինչ որ <Օրհուսի> կոնվենցիայի պահանջների, օրենքի համապատասխանեցումը եւ ՀՀ-ի  ՀԿ-ների ներկայացրած առաջարկությունների ընդունումը: Թե հատկապես, որ ՀԿ-ների մասին է խոսքը, փոխնախարարը այդ հարցինել ճկարողացավ պատասխանել: Դրա փոխարեն մի շարք ՀԿ-ներ հայտարարեցին, որ որեւէ քննարկման չեն մասնակցել եւ արված փոփոխությունների հետ համաձայն չեն: Իսկ որպես ակնկալվող արդյունքներ նշվում է, որ բիզնեսի որոշ տեսակներ <Լիովին կհամապատասխանեն Օրհուսի կոնվեցիայով նախատեսված պահանջներին>:

Ինչպես հայտնի է այդ չարաբաստիկ <Օրհուսի> կոնվենցիան ստեղծվել է ոչ թե վերջին 2,5 ամսվա ընթացքում, այլ շատ վաղուց, իսկ թե ինչու հենց հիմա եւ այդքան հրատապ կարգով Արամայիս Գրիգորյանի մոտ անհրաժեշտություն առաջացավ մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այդ <Օրհուսին> այդպես էլ գաղտնիք մնաց: Ինչպես գաղտնքի մնաց, թե այդ համապատասխանեցնելը  ինչ է տալու մեր ժողովրդին: Բայց դե ներկայիս նախարարի մտքով նման մանրուքներ չեն էլ անցնում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ