Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԵԹԵ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է, ԱՊԱ… ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ԵԹԵ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է, ԱՊԱ… ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հուշարձանների պահպանության  հարցն այսօր պատգամավորների ուշադրության կենտրոնում էր: Այդ խնդիրն ԱԺ-ում   հնչեցրին ՕԵԿ խմբակցության պատգամավորներն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Իրավունքը» ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց՝  ՕԵԿ-ը հնարավո՞ր է  «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հարցը եւս հնչեցնի:

Հեղինե Բիշարյանն ասաց, որ իր համար կարեւոր են բոլոր անշարժ հուշարձանների  խնդիրը: «Եթե «Զվարթնոցը» գտնվում է  այդ ցանկում, մտահոգությունս նաեւ դրան է վերաբերվում»,- ասաց  պատգամավորը:

Նրա խոսքով՝եթե «Զվարթնոցի» հին մասնաշենքը պատմական հուշարձան է, ապա հրատապ պետք է հարց բարձրացնել, քննարկել և հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ   հին մասնաշենքի վերականգման համար: «Իսկ եթե այն հուշարձանների ցանկում ներառված չէ, ապա հետեւողական լինենք, դիմենք կառավարությանը, որից հետո ժամանակին կատարվեն այդ կառույցի վերականգնողական աշխատանքերը»,- եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ