Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ՞ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ՞ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

 

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ  ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտարարեց,որ արդեն չորս անգամ է՝ քաղաքի կենտրոնում գտնվող Հովհաննես Այվազովսկու արձանի վրայից կորում է վրձինը: Իսկ թե ինչ պատճառներով եւ ում կողմից դեռ հայտնի չէ: Պարզապես կարելի է ենթադրել, որ հուշարձանների պահպանության հարցը այդքան էլ լավ չի իրականացվում: «Իրավունքն» այսօր  փոխնախարարից պարզեց՝ արդյոք նախարարությունն ու ոստիկանությունն համագործակցում են՝ հուշարձաններն առավել խիստ վերահսկելու համար: Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մշակույթի   նախարարությունը համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցում է: Կոնկրետ Այվազովսկու  արձանի  վերջին երեք դեպքերից երկուսի ժամանակ նախարարությունն է հոգ տարել վերականգնման համար:

Ըստ Ա. Սամուելյանի՝ այս հարցի համար պատասխանատու են ոչ միայն գերատեսչությունները, այլեւ   քաղաքացիները. «Հարցը համակարգային է: Պետք է  քաղաքացուն վաղ հասակից դաստիարակել, որ նա չվնասի  հուշարձանները»:

-Բայց  Տիկին Սամուելյան, փաստ է, որ ունենք չդաստիարակված անձանց մի խումբ, որոնք ընդունակ են ամեն ինչի: Ինչ-որ կերպ  պե՞տք է պատկան մարմինները  քայլեր ձեռնարկեն:

-Դե պատկան մարմինները աշխատում են: Շատ են դեպքերը, որոնց մասին դուք չգիտեք, երբ  դրական  լուծում ենք արձանագրում:

Այնուամենայնիվ, ՃՈ-ն բավական ճարպիկ է ու արագ է արձանագրում ճանապարային խախտումները տեսախցիկով, իսկ թե ինչու նույն արագությամբ չի արձագանքում հուշարձանների վնասումներին, դա էլ թողնում ենք ընթերցողի հայեցողությանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ