Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՈՒԺԵՂ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

«ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՈՒԺԵՂ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»

Ինչպես հայտնի է օրրս մարզպետի պաշտոնից ազատվեցին նախ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Վերջիններիս փոխարինելու հետ կապված մամուլում տարբեր անուններ են շրջանառվում: Ըստ, թե մամուլում եւ թե հանրության մեջ շրջանառվող լուրերի Սյունիքի մարզպետի պաշտոնում կվերանշանակվի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Իսկ Վայոց ձորի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Վայքի ներկայիս քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Հաշվի առնելով վերոնշյալը երեկ ԱԺ-ում փորձեցինք Սյունիքի մարզի պատգամավորներից հետաքրքրվել, թե ում են վերջիններս տեսնում նոր մարզպետի աթոռին: Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը, անդրդառնալով Սյունիքի հավանական մարզպետին ասաց.«Հստակ ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ չկա պաշտոնական ոչինչ: Բայց շատ հնարավոր եմ համարում, որ Սյունիքի մարզպետ կարող է նշանակվել Ս. Խաչատրյանը, քանի որ նա մեր մարզում ունեցել եւ այսօր էլ ունի մեծ ներդրում` մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այն ընտրատարծքում, որտեղ որ ես եմ, եւ առհասարակ Սյունիքի մարզում վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի կարիքը քաղաքացիները շատ են զգում»: ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը եւս հստակ որեւէ տեղեկություն չուներ, թե ով կնշանակվի, որպես Սյունիքի մարզպետ, բայց.«Պետք է ասեմ, որ սյունեցիները ուժեղ մարզպետի կարիք ունեն, իսկ շրջանառվող անուններից ամենաարժանին Սյունիքի նախկին մարզպետն է, սյունեցիները նրան հավատում են ու ընդունում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ