Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՈՒ ԶՐԿՎՈՒՄ Է ՀԱՑ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՈՒ ԶՐԿՎՈՒՄ  Է ՀԱՑ  ԳՆԵԼՈՒ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

 

ԱԺ-ում  քննարկվում է վարչական իրավախախտումների մասին օրենքում  լրացում անելու  օրինագիծը՝ մասնավորապես  օրենսդիրի ուշադրության կենտրոնում է քաղաքացիներին պատշաճ  ծանուցման հարցը:

Խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարության կողմից կարեւորվում է  վարչական իրավախախտումների ծանուցման հարցերը. «Վարչական ակտերը հանձնման  ժամանակ են  մտնում ուժի մեջ, իսկ եթե ակտերն ուշ են հանձնվում,  իրավական հետեւանքներ  չեն առաջանա»:

Փոխնախարարը կարեւորեց  նաեւ այլընտևանքային ծանուցման մեթոդները, օրինակ էլեկտրոնային փոստով, sms-ով:

Պրն Մկրտչյանի խոսքով՝  օրինագծի ընդունումից հետո առանց դատարան դիմելու՝ կատարման վարչական ակտեր կունենանք, իսկ մյուս բոլոր դեպքերում  կունենանք վարչական ակտեր, որոնց դեպքում դատարանի միջոցով կբռնագանձվի գումարը:

Փոխնախարարին իր  մտահոգությունն ու հարցերն ուղղեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրա  խոսքով՝ մեր քաղաքացիներն այսօր  խայտառակ վիճակում են տուգանքները կրկնապատկվում են՝ դառնալով միլիոն, միլիոն ու կես:  «Անհրաժեշտ է լայն մոտեցումներ կիրառել: Ի վերջո, խնդիրն ինչպես պետք  է լուծվի, չէ՞ որ ամբողջ հասարակությանը ներգրավված է սրա մեջ:  Բացի այդ՝ ամենակարեւոր հարցը.տեղեկացվածության ցածր մակարդակ կա»:

Ի պատասխան Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանրային իրազեկման համար արդարադատության նախարարությունը  քայլեր անում է,  բացի այդ՝ ինտերնետ տիրույթը բավական հասանելի  է անձանց տեղեկացվածության առումով:

«Ամեն օր քաղաքացիները տուգանվում են, բայց շատ հաճախ դրա մասին տեղեկացված չեն լինում, հետո փոստարարը գալիս է,  տուգանվողին չի գտնում, դրան հաջորդում է քաղաքացու հաշվի վրա կալանք դնելը, իսկ շատ հաճախ քաղաքացու հաշիվը նրա թոշակն է: Եթե թոշակի վրա կալանք է դրվում,  մարդուն զրկում ենք հաց գնելու հնարավորությունից»,-  մտահոգությամբ հանդես եկավ  ԲՀԿ խմբակցության անդամ  Ստեփան Մարգարյանը:

Փոխնախարարը  կրկնեց. վարչական  ակտը ուժի մեջ է մտնում հանձման պահին, բայց քիչ չեն լինի դեպքերը, երբ անձը դիտավորյալ  կխուսափի  ծանուցվելուց: «Կլինեն դեպքեր, երբ դատարանը կստուգի քաղաքացու ծանուցված լինելն  ու չվճարելու հիմքերը»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ