Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲՀԿ-Ի ՙԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ՚ ԿԱՐԻՔՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՙԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ՚ ԿԱՐԻՔՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒՆԻ

Եթե ԱԺ հինգերորդ գումարման գարնանային նստաշրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների ՙկոնսուլտացիաների՚ կարիքը խիստ զգում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ապա աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ական վերապատրաստում է անցնում ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այն, որ նախորդ նստաշրջանին Լ. Զուրաբյանը մշտապես աչքի էր ընկնում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների աթոռներին նստելով ու միջանցքներում ԲՀԿ պատգամավորների խորհուրդները գլուխը կախ լսելով, ապա այսօր իրավիճակը այլ է: Երեկ դեռ նոր էր բացվել խորհրդարանական նստաշրջանը, երբ հիմա էլ Ռ. Հակոբյանն էր վազվզում ԲՀԿ պատգամավորների կողքով, ավելին` նստում էր ԲՀԿ խմբակցության համար նախատեսված աթոռներին ու քննարկումներ իրականացնում: Դե, իհարկե, ամեն ինչ խիստ բնական է: Չէ± որ երկար ուսումնառությունից ժամանել է ՙԺառանգության՚ պայթյունավտանգ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը, ով հաստատ Ռ. Հակոբյանին թույլ չի տա ՙքառյակում՚ դառնալ ԲՀԿ-ի կամակատարը: Ու դրա համար էլ այսօր, քան երբեւէ պարոն Հակոբյանն ունի ԲՀԿ-ական գործընկերների խորհուրդների կարիքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ