Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԿԱՐԵՆԸ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԵԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԷՐ՚

Արխիվ 12-16

ՙԿԱՐԵՆԸ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԵԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԷՐ՚

ՙՕր առաջ պետք է սկսել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործի միջազգայնացումը իրավական տիրույթում, պետք է դիմել Եվրոպական դատարան՚: Այս  մասին մեզ հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը: Ըստ միջազգային իրավունքի մասնագետի.
-Ակնառու է, որ նա չէր կարող դիվերսանտ լինել: Բայց եթե անգամ դիվերսանտ էր, չի նշանակում, որ պետք է խոշտանգվեր: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում, քաղաքացին գտնվել է նրա իրավազորության ներքո, այսինքնª պատասխանատվությունն ընկնում է այդ պետության վրա:
Մեր պետությունը պետք է իրավական պաշտպանության միջոց ապահովի ծնողների համար: Դա պետք է լինի դատական գործընթաց, որի շրջանակներում պետք է պարզել ճշմարտությունը: Պետք է հարուցվի քրեական գործ, նրա ծնողները ճանաչվեն տուժող, եւ պետք է սկսել քննություն: Եվրոպական դատարան դիմելիս` Կարեն Պետրոսյանի գործը եւս պետք է դրվի քսենոֆոբիայի կոնտեքստում. կյանքից զրկվեց, որովհետեւ հայ էր, ինչպես Գուրգեն Մարգարյանը, Մանվել Սարիբեկյանը եւ այլք: Կարեւոր է ապացուցել, որ այսպիսի քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով:
Մեր պետությունը կարող է մի քանի գործերի հիման վրա միջպետական գանգատ ներկայացնել Ադրբեջանինª կոնվենցիայի հիմքով: Պետք է դիմել ՄԱԿ-ի դատարան, Եվրոպական դատարան: Հաղթելու հավանականությունը մեծ է, որովհետեւ շատ փնթի գործ են արել, անգամ չեն ցանկացել բեմականացնել` ինչպես Սարիբեկյանի դեպքում էր: Հումանիտար կողմը, մարդու իրավունքները դրել են մի կողմ. ուղղակի իրենց նպատակն էր ցուցադրել, թե հայերի հետ ինչ կարող են անել: Եվ, իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ այս ամբողջը պետք է դրվի հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի կոնտեքստում, եւ գործն այդպես ներկայացվի: Որովհետեւ ես ուզում եմ պնդել, որ Կարենը կյանքից զրկվել է, որովհետեւ նա հայ էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ