Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

ԾԽԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱ

Արխիվ 12-16

ԾԽԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱ


- Օրեր առաջ լրատվական միջոցներից մեկը նկարահանել էր հարցազրույց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ, ով սիգարը ձեռքին հարցազրույց էր տալիս: Հայաստանյան օրենքները թույլ տալիս են եթեր դուրս գալ ծխախոտը ձեռքին, եթե ոչ` ով է դրա համար պատասխան տալու, եւ ով պետք է հսկողություն սահմանի:
ՆՈՒՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, ք. Երեւան
Հայաստանում բացակայում է ծխելու կուլտուրան, ծխում են ամենուր, իսկ ծխախոտի մնացորդը գցում` ուր պատահի: Լիազոր մարմինները օրենքի ուժով կարող են եւ պարտավոր են պատասխանատվության ենթարկել այն զանցառուին, ով ոչ միայն ծխում է արգելված վայրերում, այլ նաեւ զլանում է ծխախոտի մնացորդը գցել աղբարկղ: Բավական է երթեւեկել Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով եւ հաշվել, թե քանի սիգարետի մնացորդ է մեքենաներից նետվում փողոց:
Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ուժով արգելվում է ծխելը բոլոր հիմնարկների, կազմակերպությունների, շենքերի տարածքներում` բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի: Սույն իրավանորմը խախտելու դեպքում պատասխանատվությունն ընկնում է տվյալ հաստատության ղեկավարի, ինչպես նաեւ տվյալ իրավախախտի վրա, վերահսկողությունը` պետական լիազոր մարմինների վրա:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ