Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԻՆՉՊԵՍ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԼԾՎԵԼ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԼԾՎԵԼ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻՆ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք` 2011-ի հուլիսի 4-ին կիսագաղտնի պայմաններում Ծաղկաձորում ՀՀ օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ եւ համասեռամոլության լոբբինգի կարկառուն ներկայացուցիչ "ՓԻՆՔ Արմենիա" ՀԿ ղեկավար ՄԱՄԻԿՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ստորագրել էին մի փաստաթուղթ, որը կոչվում է "Փոխըմբռնման հուշագիր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների միջեւ":
Սույն խայտառակ փաստաթղթով "Կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ եւ ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավերտությունը" եւ "Կողմերը համաձայնում են համագործակցել գործունեության հետեւյալ ոլորտներում.
• գործակցության զարգացման համապարփակ հայեցակարգի մշակում եւ կենսագործում (ՓՀ-ին կից հավելվածով, որում ներառված խնդիրների լուծման պարագայում առաջ կքաշվեն նորերը եւ կսահմանվեն ժամկետներ),
• ՀՀ մարդու իրավունքների պաշտպան-հասարակական կազմակերպություններ համագործակցություններ համագործակցության մասին հանրային իրազեկությանն ուղղված քարոզարշավ,
• ՓՀ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգում եւ դրանց մասին տեղեկությունների տարածում,
• Հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում եւ անհրաժեշտության դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկ` ՀՀ կառավարությանը կամ Ազգային ժողովին,
• Հասարակական կազմակերպությունների մարզկենտրոնների հետ մշտական աշխատանք եւ այլ մարզկենտրոնների օգտագործում` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսային կենտրոններ,
• Կոնկրետ դիմում-բողոքների վերահասցեագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին":

Կարճ ասած, այդ հուշագրով օմբուդսմենը ստանձնել էր պարտավորություն` ամենուրեք` ե՛ւ պետական, ե՛ւ հանրային մակարդակով ապահովել համասեռամոլների շահերի լոբբինգ, նախաձեռնություններով մտնել ԱԺ եւ կառավարություն, եւ այլն... Ու այդ խայտառակ հուշագիրը գործելու է մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը, ավելին` հուշագրի գործողության դադարեցման դեպքում "Կողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր` ապահովելու, որպեսզի սույն փոխըմբռման հուշագրի, համաֆինանսավորման համաձայնագրերի եւ ծրագրային փաստաթղթերի ներքո իրականացվող գործողությունները հասցվեն պատշաճ եւ կանոնավոր ավարտի":
Այսինքն` անգամ եթե այս խայտառակությունը չեղյալ հայտարարվի, միեւնույնն է` համասեռամոլական թափթփուկների շահերի ապահովման ուղղությամբ արդեն սկսված ծրագրերը գործող օմբուդսմենը կամ, նրա հրաժարականի դեպքում, նրա հաջորդը պարտավոր են լինելու հասցնել մինչեւ վերջ:
Ինչեւէ, Կարեն Անդրեասյանը պարտավոր է այս խայտառակության առնչությամբ սպառիչ բացատրություններ տալ: Ի վերջո, նա մարդո՞ւ, թե հակասոցիալական տարրերի իրավունքների պաշտպանության համար է պետբյուջեից ստանում հարկատուներիս գումարները...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


Հուշագրի տեքստն ամբողջությամբ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ