Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ. ՆԱԽԱՐԱՐԸ՝ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ. ՆԱԽԱՐԱՐԸ՝ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ իր ժամանակ տնտեսական դրական ցուցանիշներ են արձանագրվել, տնտեսությունը զարգացում է ապրել:  Լրագրողներն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք  նախկին նախագահի օրոք  եղել են տնտեսական մեծ ցուցանիշներ:

«Իսկ ինչ է, չե՞ն եղել»,- հարցին հարցով պատասխանեց նախարարը՝կարծես թե դրանով ցանկանալով  հստակ պատասխանել հարցադրմանը:

«Ես ձեզ եմ հարցնում»,- հակադարձեց լրագրողը, մյուս լրատվամիջոցներն էլ հավելեցին. «Նախկին նախագահը պնդում է, որ իր ժամանակ է միայն եղել տնտեսական հաջողությունները»:

Տնտեսական հաջողությունները շարունական գործընթաց են եւ եթե  ընդհանուր դիտարկենք, յուրաքանչյուր   ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները՝կապված եւ համաշխարհային  տնտեսության զարգացման, եւ Հայաստանի տնտեսության, ճյուղային զարգացման  հետ:  «Ձեր ձեւակերպումն այնքան էլ տեղին չէ»,- եզրափակեց նախարարը:

Սոնա  Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ