Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԵՏՄ-Ն ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԵՏՄ-Ն ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՎՐԱ
ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՚


Ինչպես հայկական լրատվամիջոցներից մեկին ասել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուկեն, հոկտեմբերի սկզբին հնարավոր է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպի: Նախ հնարավոր հանդիպման, ապա նաեւ ԱԺ դահլիճում իր հնչեցրած հայտարարության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ, ով առաջին հարցին կարճ պատասխանեց.
-ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ եթե կա կառուցողական մտադրություն Ադրբեջանի կողմից, մենք միշտ էլ ողջունել ենք նման հանդիպումները:
- Պարոն Զաքարյան, երեկ ԱԺ հայտարարությունների ժամին Դուք խոսեցիք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացման մասին: Ի վերջո, ինչպես որոշ վերլուծաբաններ են նշում, հնարավոր է, որ Հայաստան-ԵՏՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ինչ-որ մի կետում բախվեն:
- Կարծում եմ, որ բախումների դաշտը զուտ աշխարհաքաղաքական դաշտն է: Բայց Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական շահերի վրա կառուցված միություն պետք է լինի: Հետեւաբար տնտեսական շահերը, որպես կանոն, միավորում են, ոչ թե հակասություններ են բերում: Հակասությունները բերում են աշխարհաքաղաքական շահերը եւ անվտանգության խնդիրները, իսկ տնտեսական շահերը միավորում են: Եվ կարծում եմ, որ այս առումով ավելի շատ համագործակցություն է լինելու, քան հակասություն: Իհարկե, բնականաբար կլինեն խնդիրներ, բայց նորից եմ ասում` տնտեսական առումով դրանք չեն խոչընդոտի, որովհետեւ մենք ԵՏՄ-ին նայում ենք որպես տնտեսական միավորում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ