Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամը, ինչպես միշտ վերածվեց խոսքային փոխհրաձգության: Այս անգամ «դուելի» էին դուրս եկել ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ իր ելույթում փորձում էր համոզել, թե սահմանադրական փոփոխությունները բոլորովին էլ հրատապ չեն, ավելին` դրանով է պայմանավորված, որ շատերը դրան դեմ են` անգամ չկարդալով էլ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Չուշացավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության  նախագահ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ պատասխանը. «Ի հեճուկս որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի, սահմանադրական բարեփոխումները պահանջված են մեր երկրում»: Սակայն, ուշագրավ էր այն, որ ի տարբերություն իշխանություն-այլընտրանք հակասությունների, խիստ ջերմ էին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Օրինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր հայտարարության մեջ ասաց. «Մենք իսկապես որոշումներ կայացնելու մշակույթ պետք է փոխենք: Այո, հարգելի պարոն Շարմազանով ջան, մեզ պետք չէ տներից բերել, այլ` այնպես արեք, որ խորհրդարանի ընդունած օրենքները գոնե մի քանի տարվա կյանք ունենան»: Ի դեպ, հայտարարությունների «ջան ասելու ու ջան լսելու» մշակույթը ձեւավորվեց հենց ամենասկզբից, երբ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ելույթների հերթականության մասին խոսելով ու անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` կատակեց. «Բայց ինքը ընդդիմությունի՞ց է»: ԱԺ նախագահի կատակը ընդունվեց Ա. Մինասյանի կողմից կես ժպիտ-կես ծիծաղով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ