Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՇՓՈԹԵ՞Լ ԷՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՇՓՈԹԵ՞Լ ԷՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

 

Թեժ քաղաքական աշունը շրջանցեց բոլորին, բայց ծանրացավ ՀՀ բնապահպանության նախարարի գլխին: Մինչ մամուլը անընդհատ գրում է, թե որքան բռի է մեր բնապահպանության նախարարը վարվում նախարարության աշխատակիցների հետ, վերջինս, կարծես թե, սովորություն դարձրած նույն կերպ փորձում է վարվել լրագրողների հետ:

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՀ Բնապահպանության նախարարությանը մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ինչպես հայտնի է Բնապահպանության նախարարի առաջին տեղեկալ Սիմոն Պապյանը, երկու օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը: Սակայն, փոխնախարարն այդպես էլ չկարողացավ նշել, թե հատկապես, որ կազմակերպություններն էին դրանք: Այնուամենայնիվ, հաջորդ օրը, Ս. Պապյանը տարածեց իր ստորագրությամբ մի ցանկ, որտեղ նշված էին 12 ՀԿ-ների անուններ: Ըստ Ն. Զոհրաբյանի, նա «հատ առ հատ» հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չեն քննարկել: Իր հերթին փոխնախարարը պնդեց, որ օգոստոսի 29-ին վերոհիշյալ 12 կազմակերպությունների հետ հանդիպել է իր առանձնասենյակում եւ քննարկել հարցը: Ի վերջո, թե ո՞վ է սուտ խոսում, փորձեցինք պարզել ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով դեռ հարցը չլսած «փռփռեց». «Ես ընդհանրապես ցանկություն չունեմ խոսելու, որովհետեւ դուք մեր յուրաքանչյուր խոսքը խեղաթյուրում եք, դրա համար բացարձակ ցանկություն չունեմ խոսելու»:

Ինչ խոսք, այն, որ պարոն նախարարը խիստ դյուրագրգիռ է դարձել կարելի է պայմանավորել աշնան անցումային եղանակի հետ, բայց այն, որ իրականությունը խեղաթյուրում է կա՛մ իր իսկ առաջին տեղակալը, կա՛մ տիկին Ն. Զոհրաբյանը, մինչդեռ նա խեղաթյուրողներ փնտրում է լրագրողների մեջ, պարզից էլ պարզ է:

Այնպես որ, պարո՛ն Գրիգորյան, իրականությունը խեղաթյուրողներին փնտրեք Ձեր նախարարության տարածքում, ոչ թե լրագրողների շրջանում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ