Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱ՞Ծ Է

Արխիվ 12-16

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱ՞Ծ Է

 

«Իրավունքը» նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձել է ՕԵԿ-Ագրարային համալսարան տարածքային վեճին: Վեճն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ   օգոստոսի 13-ին համալսարանի բակում բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի ժամանակ, ինչպես հայտարարում էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը,   համալսարանի ներկայացուցիչները  ցանկապատ են շուռ են տվել իրենց վրա:  Պատգամավորները դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով  դիմել էին  իրավապահներին, սակայն ՀՔԾ-ը մերժել էր գործ հարուցելու  Մարգարյանի ու Բիշարյանի դիմումը:

«Իրավունքը» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց՝ որն է լինելու կուսակցականների հաջորդ քայլը: «Ինձ համար այդ թեման փակված է, հարցն իրավական հարթության վրա»,- հակիրճ պատասխանեց պատագամավորն ու մտավ  իր աշխատասենյակ:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանն էլ  ասաց, որ հարցը իրավական հարթության վրա է: «Դիմել ենք դատարան: Գործը քննվում  է դատական տարբեր՝ վարչական, վերաքննիչ և ընդհանուր իրավասության  ատյաններում: Ինչ վերաբերում է  ՀՔԾ-ին,  վաղը  կամ մյուս  օրը  կդիմենք դատախազություն»,-եզրափակեց Մարգարյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ