Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար

Արխիվ 12-16

Թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ

կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար


Ագրարային համալսարանի կոլեկտիվը դիմել է ԱԺ պատգամավորներին:  Դիմումում ասված է.

 

Դիմում ենք Ձեզ` հայցելով Ձեր անաչառ գնահատականը ՙՕրինաց երկիր՚ կուսակցության անդամ պատգամավորների պահվածքի վերաբերյալ:

Արդեն ծանոթ լինելով նրանց աշխատաոճին և իրողությունը խեղաթյուրելու հատկությանը՝ուզում ենք հակիրճ Ձեզ ներկայացնել վերջին մի քանի ամիսներին հասարակական հնչեղություն ստացած Ագրարային համալսարան-ՕԵԿ ՙտարածքային՚ վեճին:

2006թ.ՕԵԿ-ը այդ տարածքում իրականացրել է ապօրինի շինարարություն, որը ճանաչվել է պետական սեփականություն և հանձնվել ագրարային համալսարանին:Գյուղատնտեսական ինստիտուտին համալսարանի ներկայիս զբաղեցրած տարածքը դեռևս 1933թ. հատկացվել է Աղասի Խանջյանի հրամանով՝ և բոլոր վերակազմավորումների ժամանակ այն անհատույց և անժամկետ ամրակցված է եղել համալսարանին:

Այդ կապակցությամբ համալսարանը դիմեց դատարան, որը հաշվի առնելով բերված փաստերը՝ կայացրեց  որոշում, որի համաձայն պետք է դադարացվեին բոլոր շինարարական աշխատանքները, բացի իրենց կողմից ապամոնտաժված տանիքի վերականգնումից, սակայն ՕԵ կուսակցությունը շարունակում է շինարարական աշխատանքները:

Քրեական գործ հարուցելը մերժվել է, քանի որ համալսարանականների կողմից ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

2014թ. մայիսի 23-ին ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն անսպասելիորեն սկսեց ապամոնտաժել համալսարանի կողմից կառուցված պետական սեփականություն հանդիսացող ավտոտեխսպասարկման կետի տանիքը:Միջադեպի կապակցությամբ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Մհեր Շահգելդյանը դիմումներ են ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և գլխավոր դատախազին` որակելով համալսարանի աշխատակիցների՝ կառավարության որոշմամբ իրենց հատկացված տարածքի ապօրինի ցանկապատումը վերացնելը որպես խուլիգանություն:

Բացի վիճահարույց տարածքից, ՕԵԿ-ը օգտագործում է ևս 190քմ տարածք, որի ցանկապատը համալսարանի աշխատակիցները տարածքի բարեկարգման ժամանակ քանդել են:

Հարգելի պատգամավորներ, մենք չէինք զբաղեցնի Ձեզ այդ կենցաղային հարցերով, եթե  ապօրինությունները չկատարվեին Ազգային ժողովի պատգամավորների անմիջական մասնակցությամբ ու ղեկավարության ներքո, այն էլ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում` բազմահազար ուսանողների ներկայությամբ:

Խնդրում ենք Ձեզ ՙմիշտ օրենքի շրջանակներում գործող՚  կուսակցության հարգարժան անդամներին հարցնել՝ ինչու է Երևանի քաղաքապետարանը երկու անգամ տուգանել ՙօրինապաշտներին՚ ապօրինի շինարարության համար:

Ինչպես կարող են բացատրել Ձեզ, հասարակությանը և մանավանդ ուսանողներին, թե ինչպես երկու ամսվա ընթացքում կառուցվեց երկու հարկանի տձև շենք` չունենալով շինարարական թույլտվություն:

Հարգելի պատգամավորներ, կոչ ենք անում Ձեզ կանգնել կրթության և գիտության մշակներիս կողքին, պաշտպանել պետության ունեցվածքը, թույլ չտալ որոշ պատգամավորների օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց նեղ կուսակցական ճղճիմ շահերը պաշտպանելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ