Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՐԵԿ ՉԵՄ ԷԼ ՏԵՍԵԼ. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՐԵԿ ՉԵՄ ԷԼ ՏԵՍԵԼ. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ  ԳՄ նիստին մասնակցել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի պատասխան սրան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ը երկու նիստ է եղել: Իսկ  ԳՄ-ի նիստին ոչ ոք ներկա չի կարող լինել, եթե հրավիրված չէ:

«Երեկ Սուրիկ Խաչատրյանին չեմ էլ տեսել, որ բարևեմ»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է  նրան մարզպետ նշանակելուն,  ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նման հարց չի քննարկվել:

Շանթի Հարությունյանի ու նրա որդու պատժաչափի մասին հարցին խոսելիս էլ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ   ՀՀԿ-ը դատարանի վճիռները չի մեկնաբանում:

Անդրադառնալով  իշխող կուսակցության պատգամավորների՝ԱԺ դահլիճը նիստերը լքելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ  պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չէ և նա պարտավոր չէ նստել դահլիճում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ