Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲՀԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԲՀԿ-ը  պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման՝այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ը պատրաստ է արտահերթ գործընթացների:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Գ.Ծառուկյանի հարցազրույցից պարզ  դառնում, որ  կուսակցությունում կա ծրագիր, կան հանձնարարականներ կուսակցության ամրապնդման համար: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կներկայացնեն իրավաբանորեն համակարգված փաստարկների փաթեթ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իր համար զարմանալի է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի այն  հայտարարությունը, թե քաղաքացիների միակ ցանկությունը կառավարության խորհրդարանական մոդելին անցնելն է: «Երբ հանրապետության տարբեր մարզերում հավաքում էին գյուղսովետի ներկայացուցիչներին և բրեժնևյան ոգով մեջբերումներ կատարում, իսկ գյուղացիները հոգնատանջ ննջում էին, ամենամեծ երևակայության դեպքում դժվար է սա հանրային իրազեկում համարել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ