Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Վրաստանի մշակույթի և սպորտի բաժնի ծառայության պետ, ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆՆ է: Վերջինիս հետ զրույցում անդրադարձ կատարեցինք Ջավախքում գործող մշակութային կառույցների այսօրվա գործունեությանը, առօրյային՝ չմոռանալով, իհարկե, անդրադառնալ ջավախքահայության հիմնական խնդիրներին. «Ջավախքում ապահովել հոգևոր սնդդի չափաբաժին՝ ահա հիմնական խնդիրը: Այստեղ բացառիկ աշխատասեր մարդիկ են ապրում, ովքեր առավել հարուստ են, առավել ունևոր, քան երբևէ են եղել, նրանք նյութական բարեկեցության կարիք չունեն: Կրկնում եմ՝ ջավախքահայությունը նյութական բարեկեցության կարիք չունի, այստեղ մուրացկաններ չկան, մի մետր հող էլ որ մշակեն, հացի փող կունենան: Եթե ապահովվի հոգևոր կողմը, կապրի Վրաստանի հայությունը, չապահովվեց՝ մենք կկործանվենք մեր իսկ ձեռքով»,- ասում է պարոն Սնխչյանը և հավելում, որ Վրաստանի մշակույթի և սպորտի բաժնի հիմնական նպատակն է հնարավորինս ոտքի հանել հայկական  մշակութային օջախները, ակունքները, մշակույթի տները, երիտասարդական մարզական խմբակները. «Փոքր ազգերը ապրում են միայն մշակույթով և սպորտով, և նրանց ելքը աշխարհ այլկերպ հնարավոր չէ. ինչքան կարողանանք այս դաշտում դրսևորվել, այնքան ուժեղ կլինենք: Ինչքան մենք ամուր ենք մշակույթով, այնքան ամուր է սփյուռքի այս հատվածը, չնայած մեզ սփյուռք չենք համարում, բայց դե… »,- մտորում է ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահը:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ