Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԴԵՌ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԴԵՌ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ՚

ՙԻրավունքը՚ երեկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ պարզեց` ինչու ՀՅԴ-ի կարծիքը ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հաշվի չեն առել: Պատգամավորն ասաց, որ ՙքառյակում՚ նման օր որոշված չէ: ՙԵս չգիտեմ` ով է նման տեղեկություններ տարածում, բայց հանրահավաքի թե° օրը, թե° օրակարգը պետք է քննարկվի, նոր որոշվի: Որեւէ կոնկրետ օր որոշված չէ՚,- ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով` ՙքառյակի՚ հանրահավաք նախատեսված էր, բայց, եթե հանրահավաքի օրակարգում պետք է, օրինակ, լինի սահմանադրական բարեփոխումների հարցը, ՙմենք էդտեղ անելիք չունենք՚: ՙԲայց սահմանադրական բարեփոխումներ երբ ասում ենք, նկատի ունենք մեր պատկերացրած սահմանադրական բարեփոխումները՚,- հստակեցրեց պատգամավորը: Իսկ արդյոք ՀՅԴ-ն կցանկանա, եթե հանրահավաքը լինի հոկտեմբերի 10-ին` ընդդեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: ՙՉեմ կարծում, քանի որ դա մեր քառյակի քննարկման օրակարգում քննարկված չէ: Նման պնդում անելը կնշանակի արհամարհել մեր մյուս գործընկերներին՚,- եզրափակեց ՀՅԴ պատգամավորը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ