Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՔԱՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀՀ ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀՀ ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԵՏ

Մամուլում լայնորեն շրջանառվում է ոչ իշխանական ՙքառյակի՚ կողմից խոստացված հանրահավաքի օրը: Խոսակցություններ են պտտվում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պնդում են, որ հանրահավաքը կայանա հոկտեմբերի 17-ին, որպեսզի այն որեւէ կերպ չխանգարի Հայաստանի` ՄՄ անդամակցման ստորագրմանը: Մինչդեռ, ճիշտ հակառակ տեսակետին են ՙԺառանգությունը՚ եւ ՀԱԿ-ը. վերջիններս ուզում են, որ հանրահավաքը լինի հենց հոկտեմբերի 10-ին` ՀՀ ՄՄ անդամակցության ստորագրման օրը: Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
-Պարոն Մանուկյան, ի վերջո, ինչն է պատճառը, որ հակասություններ կան ՙքառյակի՚ մեջ, ու համաձայնության չեք գալիս հանրահավաքի օրը նշանակելու հարցում:
- Բացարձակ հակասություն չկա, պարզապես, ժամկետը հստակեցնելու համար Դաշնակցությունը խնդրել է մի քանի օր` իրենց տեսակետը արտահայտելու համար: Երբ իրենց տեսակետը կարտահայտեն, ՙքառյակը՚ ընդամենը երկու օրվա ընթացքում կհավաքվի, եւ կհստակեցնենք: Այս առումով, որեւէ հակասություն չկա, որեւէ խնդիր չկա, կան նպատակահարմարության խնդիրներ ժամկետների հետ կապված` կազմակերպելու առումով, որը շատ հեշտ լուծվող հարց է: Ընդ որում, դրան գումարած ՙքառյակի՚ առաջիկա նիստում կքննարկվի ոչ միայն հանրահավաքի օրը, այլ նաեւ` հանրահավաքի օրակարգը:
- Մամուլում հնչում են տեսակետներ, թե հանրահավաքի նշանակման օրը մասնավորապես կապված է ՀՀ ՄՄ անդամակցության ստորագրման հետ: Եվ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են չխանգարել գործընթացին, իսկ ՀՅԴ-ն ու ՙԺառանգությունն՚ ուզում են հանրահավաքը վերածել ընդդեմ Մաքսային միության:
- Բացարձակ կապ չունի մեր հանրահավաքը Մաքսային միության հետ: Մենք մեր հանրահավաքի կազմակերպման համար ՙմաքսային՚ բառը բացարձակ չենք հնչեցրել, անգամ` քննարկումների ժամանակ: Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի:
- Այսինքն` հանրահավաքը բոլորովին էլ Մաքսային միության դեմ չէ±:
- Մաքսայինի հետ պետք չէ կապել հանրահավաքը, որովհետեւ կրկնում եմ` բացարձակ կապ չունի: Դա որպես արգումենտ չի աշխատում, չենք քննարկել, խոսք անգամ չի եղել դրա մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ