Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲՀԿ-Ի ՄՈՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ԹՈՂԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲՀԿ-Ի ՄՈՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ԹՈՂԵԼ՚

Ոչ իշխանական քառյակը ո°չ հանրահավաքների, ո°չ սահմանադրական բարեփոխումների շուրջ համաձայնության չեկավ: Տարաձայնություններն ի հայտ եկան այն պահից, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով որոշեցին դիմել Սահմանադրական դատարան: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց` արդյոք այս տարաձայնությունները կհանգեցնեն քառյակի տրոհմանը: ՙՔառյակը փոքր համագործակցություն է ԱԺ-ում, որը դեռ չի վերաճել համագործակցության այնպիսի մակարդակի, որպեսզի սպասարկի հանրության ազգային շահը եւ իշխանափոխություն իրականացնի՚,- պատասխանեց պատգամավորը:
-Հավանական համարում եք ՙքառյակ՚-Քոչարյան համագործակցությունը (ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում չէր բացառել, որ հնարավոր է Քոչարյան-քառյակ գործողությունների համատեղում-խմբ.):
- Կարծում եմ` ոչ:
- Ինչու:
- Քոչարյանը ճանապարհ չունի ետ վերադառնալու քաղաքական այսպիսի գործընթացների մեջ…
- Եթե անգամ ՙքառյակի՚ ուժերից մեկը` ԲՀԿ-ն, Քոչարյանի արբանյակ կուսակցությունն է…
- Արբանյակ դուք եք ասում: Իհարկե, Քոչարյանը դերակատարություն ունեցել է այդ կուսակցության ստեղծման գործում, որն ապացուցված փաստ է, բայց անգամ այդտեղ Քոչարյանը վերադառնալու հնարավորություն իր համար չի թողել: ԲՀԿ-ում ընդգրկված մարդիկ ներկայացնում են հասարակությունը: Իսկ վերջինս չի մոռացել Ռ.Քոչարյանի կատարած ոճիրները:
- Այդ դեպքում նախկին նախագահն իր հարցազրույցներով ի±նչ մեսիջ է հղում հանրությանը, եթե, ինչպես Դուք եք ասում, նա վերադառնալու հնարավորություն չունի:
- Մարդը ցանկություն ունի լինել ակտիվ քաղաքականության մեջ: Այդ ցանկությունը պետք է մի ձեւով բավարարի: Դրա համար էլ հարցազրույցներ է տալիս:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ