Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՙԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄԸ՚

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՙԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄԸ՚

Թեժ քաղաքական աշունը շրջանցեց բոլորին, բայց ծանրացավ ՀՀ բնապահպանության նախարարի գլխին: Մինչ մամուլը անընդհատ գրում է, թե որքան բռի է մեր բնապահպանության նախարարը վարվում նախարարության աշխատակիցների հետ, վերջինս, կարծես թե, սովորություն դարձրած` նույն կերպ փորձում է վարվել լրագրողների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՀ բնապահպանության նախարարությանը մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ինչպես հայտնի է, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը երկու օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը: Սակայն փոխնախարարն այդպես էլ չկարողացավ նշել, թե հատկապես, որ կազմակերպություններն էին դրանք: Այնուամենայնիվ, հաջորդ օրը, Ս. Պապյանը տարածեց իր ստորագրությամբ մի ցանկ, որտեղ նշված էին 12 ՀԿ-ների անուններ: Ըստ Ն. Զոհրաբյանի, նա ՙհատ առ հատ՚ հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չեն քննարկել: Իր հերթին փոխնախարարը պնդեց, որ օգոստոսի 29-ին վերոհիշյալ 12 կազմակերպությունների հետ հանդիպել է իր առանձնասենյակում եւ քննարկել հարցը: Ի վերջո, թե ով է սուտ խոսում, փորձեցինք պարզել ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով դեռ հարցը չլսած` ՙփրփրեց՚. ՙԵս ընդհանրապես ցանկություն չունեմ խոսելու, որովհետեւ դուք մեր յուրաքանչյուր խոսքը խեղաթյուրում եք, դրա համար բացարձակ ցանկություն չունեմ խոսելու՚:
Ինչ խոսք, այն, որ պարոն նախարարը խիստ դյուրագրգիռ է դարձել, կարելի է կապել աշնան անցումային եղանակի հետ, բայց փաստ է, որ իրականությունը խեղաթյուրում է կա°մ իր իսկ առաջին տեղակալը, կա°մ տիկին Ն. Զոհրաբյանը, մինչդեռ նա խեղաթյուրողներ փնտրում է լրագրողների մեջ...
Այնպես որ, պարո°ն Գրիգորյան, իրականությունը խեղաթյուրողներին փնտրեք Ձեր նախարարության տարածքում, ոչ թե լրագրողների շրջանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ