Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼԻՆԻ ՖՈՏՈԱՇԽԱՐՀԻ ՖՈԿՈՒՍ- ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼԻՆԻ ՖՈՏՈԱՇԽԱՐՀԻ ՖՈԿՈՒՍ- ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Հոկտեմբերի 2-7-ը հայ լուսանկարչական կյանքում սպասվում է աննախադեպ իրադարձություն. Հայաստան կժամանեն Արևելյան գործընկերության երկրների լավագույն լուսանկարիչներ՝ իրենց աշխատանքներով անմահացնելով մեր մշակույթը, բնությունն ու ավանդույթները: Այս մեծ իրադարձությանն ընդառաջ AS. Studio-ն` ի դեմս հիմնադիր, գեղարվեստական լուսանկարիչ Ավետիս Սարգսյանի շուտով հայտարարելու է երիտասարդների քաստինգ, որի արդյունքում նախընտրական փուլը հաղթահարածները հնարավորություն կունենան մասնակցելու արտասահմանից ժամանած լուսանկարիչների անհատական ֆոտոշարքերում:

«Այս քաստինգի նպատակը նախ և առաջ մեծ ակիվություն ապահովելն ու նախագծում հնարավորինս շատ մարդկանց ներգրավվածություն տեսնելն է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ հավելեց. «Հոկտեմբերյան այդ թեժ ֆոտոպլենեռն իսկապես նախադեպը չունի մեզ մոտ: Արդյունքում՝ մի հսկայածավալ աշխատանք է կատարվում, որը մեծ կարևորություն ունի ինչպես մեր լուսանկարչական արվեստի զարգացման, այնպես էլ մշակութային արժեքների տարածման ու ճանաչման գործում»:

Ավետիսի խոսքերով՝ հայտարարվող քաստինգը մեծ ծավալներ է ունենալու: Ստեղծվելու է մասնագիտական խումբ, որն էլ հենց ընտրելու է երիտասարդներին: Նրանք մեկ շաբաթ շարունակ մասնակցելու են նկարահանումներին, հնարավորություն են ունենալու իրենց պորտֆոլիոն ցուցադրել միջազգային փորձագետներին ու ներկայանալ միանգամայն այլ՝ նոր մակարդակով:

Ի դեպ՝ հոկտեմբերի 2-7-ը Հայաստանում անցկացվող ֆոտոպլենեռն իրականացվում է Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս: Ավետիս Սարգսյանը, ընդգրկվելով Հայաստանի հինգ լավագույն լուսանկարիչների շարքում, մեր երկիրը ներկայացրել է Մոլդովայում, ինչպես նաև լուսանկարել մոլդովական հնագույն մշակույթն ու բնաշխարհը, մարդկանց ու սովորույթները: Նրա աշխատանքները մեծ հավանության են արժանացել բազմաթիվ լուսանկարիչների կողմից և շուտով լույս են տեսնելու մեկ ընդհանուր հրատարակչությամբ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ