Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ. ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ. ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

 

Քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցը տուն-թանգարան դարձնելու հարցը դեռ չի լուծվել: «Իրավունքը» ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից  պարզեց՝ արվեստանոցը տուն-թանգարան դարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր   է անում նախարարությունը:  «Ժառանգները պետք  է միտված լինեն այդ գործընթացը սկսելու: Ես չեմ ուզում հիմա ասել, թե ինչ քայլեր կարող են անել, բայց,  օրինակ,  կարող է ստեղծվել  հիմնադրամ, որը կունենա մշակութային արժեքների ֆոնդ»,- ասաց տիկին Սամուելյանը:

Նրա տեղեկացմամբ մինչ այժմ Արա Շիրազի ժառանգների կողմից որեւէ դիմում  արվեստանոցը թանգարան դարձնելու  համար մշակույթի նախարարությունը չի ստացել:

Քանդակագործի եղբայր, նկարիչ Վանանդ Շիրազը մեզ հետ զրույցում հստակեցրեց. արվեստանոցը ցանկանում են դարձնել Արա Շիրազի գործերի ցուցասրահ:  «Բայց քանի որ մահվան վեց ամիսը դեռ չի լրացել,  որեւէ գործընթաց  չի կարող  լինել: Բացի այդ ՝ ժառանգության հարց կա»,- մանրամասնեց  Վ. Շիրազը՝հավելելով, որ ժառանգներն ու պետությունը պետք է բանակցեն, տեսնեն՝ ինչ համաձայնության են գալիս:

Արա Շիրազի  դուստրերը նկարչի խոսքով  հակված են, որ  Իսրայելյան 37 հասցեում գտնվող արվեստանոցը ցուցասրահ լինի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ