Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԹԱՍԻԲԻՆ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԹԱՍԻԲԻՆ

 

ՀԱԿ խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ՝ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝սահմանադրական բարեփոխումներին լուրջ չվերաբերվելու մասին հայտարարությանը, ասաց, որ թե՛ այդ հայտարարությունը, թե՛ հարցազրույցում հնչեցրած մտքերը ՀԱԿ-ի համար որեւէ կասկած չեն առաջացնում:

«Իրավունքը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից  պարզեց՝ եթե ԲՀԿ-ն երկու տարի առաջ կողմ էր սահմանադրական բարեփոխումներին, հիմա էլ դրանց լուրջ չի վերաբերվում, մտավախությունի չունի Զուրաբյանը, որ հետո  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարող է փոխել իր տեսակետը, իսկ ՀԱԿ-ը հայտնվի անհարմար վիճակում

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը  չէր բացառել, որ  առաջիկայում ԲՀԿ-ը կփոխիր իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին:

Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ այլ բան էր ասում,  հիմա այլ կարծիք է հայտնում: «Իրենք ասում են՝ կողմ են  խորհրդարանական  կառավարման համակարգին, բայց քանի որ սահմանադրական բարեփոխումներն այս տեսքով իշխանության վերարտադրմանն են նպաստում, իրենք դեմ են:  Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ «Ժառանգության» մոտ տեսակետների փոփոխություն չկա»,- եզրափակեց Լ. Զուրաբյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ