Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՎԿԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՎԿԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ


Աղմկահարույց բանդայի գործով դատավարության հաջորդ նիստին նոր վկանների հարցաքքնելու միջնորդություններ Է ներկայացվելու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով անցնող, որպես բանդայի պարագլուխ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Փաստաբանի խոսքով.«Հաջորդ դատական նիստին միջնորդելու եմ, որպեսզի դատարան հրավիրվեն վկաներ, ովքեր կփաստեն, որ իմ պաշտպանյալ Արտուշ Հակոբյանը, դեպքի օրը եղել է հանցագործություննների կատարման վայրից շատ հեռու, լրիվ այլ միջավայրում»:

Հիշեցնենք, որ  2012թվականի սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ